Մենք եկել ենք հաղթելու. Բոսնիա և Հերցեգովինայի մարզիչը` Հայաստանի դեմ կայանալիք խաղի մասին
Սպորտ
Եվրոպայի 2020 թ-ի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումից առաջ Բոսնիա և Հերցեգովինայի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին հանդիպեց լրագրողներին.
«Մենք դիտել ենք Հայաստանի խաղը թե Հունաստանի, թե Իտալիայի հավաքականի հետ: Բավականին լավ թիմ ունեք: Վաղը շատ կարևոր հանդիպում է: Մենք եկել ենք այստեղ, որպեսզի հաղթենք, և ամեն ինչ անելու ենք մեր նպատակին հասնելու համար»,- ասաց մարզիչը:
Նշենք, որ Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա խաղը կայանալու է սեպտեմբերի 8-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան