Սամուել Էտո'Օն ավարտեց կարիերան
Սպորտ
Կամերունի հավաքականի և «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Սամուել Էտո'Օն հայտնել է կարիերան ավարտելու մասին:
«Սա վերջն է։ Առջևում նոր մարտահրավեր է։ Շնորհակալություն բոլորին»,- ԻՆսթագրամում գրել է Էտո՝Օ-ն:
Ֆուտբոլիստը խաղացել է «Ռեալ»-ում, «Մալյորկա»-ում, «Բարսելոնա»-ում, «Ինտեր»-ում, «Անժի»-ում, «Չելսի»-ում, «Էվերթոն»-ում, «Սամպդորիա»-ում, «Անթալյասպոր»-ում, «Կոնյասպոր»-ում, իսկ վերջին ակումբը «Քաթար»-ն է։
Էտո'Օն երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, երեք անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն և մեկ անգամ նվաճել է Իտալիայի չեմպիոնի կոչումը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան