Խաղադաշտ ենք դուրս գալու հաղթանակի համար. Կամո Հովհաննիսյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում հյուրընկալելու է Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն:
Խաղից առաջ մեր ընտրանու ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը հանդիպել է լրագրողներին.
«Հաջող հանդիպումների շարքն օգնեց մեզ, որ ավելի շատ հավատանք ինքներս մեզ: Նվիրվեցինք և համախմբվեցինք, ամբողջ թիմով կատարեցինք մեծ աշխատանք, որի արդյունքում հասանք այն արդյունքներին, որ գրանցեցինք նախորդ խաղերում: Թեպետ պարտվեցինք Իտալիային, բայց լավ աշխատանք կատարեցինք: Մենք էլ խաղադաշտ ենք դուրս գալու միայն հաղթանակի համար: Թիմում շատ լավ մթնոլորտ է: Բոլորս պատրաստվում ենք Բոսնիա և Հերցեգովինայի դեմ հանդիպմանը»,-ասաց ֆուտբոլիստը:
Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կայանալու է սեպտեմեբրի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մեկնարկը` 17:00-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան