Հայաստանի հավաքականն արժանի է այս հաղթանակին. Բոսնիա և Հերցեգովինայի մարզիչ
Սպորտ
Ֆուտբոլի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին Հայաստանից կրած պարտությունը կապում է սեփական թիմի բաց թողած հնարավորությունները չօգտագործելու հետ:
Lրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Բոսնիա և Հերցեգովինայի մարզիչը շնորհավորեց Հայաստանի թիմին հաղթանակի կապակցությամբ:
«Մենք չօգտագործեցինք մեր շանսերը, բայց հիմա պետք է միայն առաջ նայենք: Սպասում էինք նմանատիպ ագրեսիվ և պրեսինգով խաղ Հայաստանի ընտրանուց: Հայաստանի թիմն արժանի է այս հաղթանակին»,-ասաց մարզիչը:
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման 6-րդ տւրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Բոսնիա և Հերցեգովինային և հաղթեց 4:2 հաշվով:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան