Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով 

Ամուլսարը վաղուց շահագործված կլիներ, եթե ճանապարհը փակ չլիներ․ Ինգա Զառաֆյան

Տնտեսություն

Տևական ժամանակ է՝ չեն դադարում քննարկումները, բողոքները, համաձայնություններն ու անհամաձայնությունները Ամուլսարի շահագործման  հարցում։ Նույնիսկ վարչապետի պաշտոնական հայտարարությունից հետո «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հայտարարեց, որ Ամուլսարը հանք չի դառնա, ու ներկայացրեց պայքարի նոր սկզբունքները։

Սպասվող իրադարձություններից խոսեցինք բնապահպան Ինգա Զառաֆյանի հետ։

«Վարչապետի հայտարարությունը քաղաքական հայտարարություն էր, որովհետև կառավարությանն այդպես էլ չհաջողվեց տեղափոխել այդ հարցը փորձաքննության դաշտ։ Կան հարցեր, որոնք այդպես էլ մնացին անպատասխան, օրինակ՝ երբ հարց հնչեց բարձր ռադիոակտիվության վերաբերյալ։ Սա շատ կարևոր է, քանի որ  էնտեղ մենք ունենք Ամուլսարի ուրանային հարկ։ Այս հարցի պատասխանը փորձագիտական տարբեր արձագանքներում մենք չգտանք։ Այսինքն՝ ինչպես է դա գնահատվում, ինչ ազդեցություն կունենա։ Կամ օրինակ սեյսմիկ ռիսկերի մասին հարցի պատասխանը, այդպես էլ չտրվեց։ ՇՄԱԳ-ով այդ պատասխանը շատ անորոշ է »,- նշեց նա։

Ըստ բնապահպանի՝ փորձագետները այդ հարցերը տալիս են, որովհետև տեսնում են ռիսկը։ Սակայն մենք Շրջակա միջավայրի նախարարության արձագանքը չունեցանք, բայց հենց նախարարությունը այդ հարցի պատասխանը պետք է ունենա։

«Չի քննարկվում ռիսկ կա, թե չկա։ Քննարկվում է, թե ինչպես է հնարավոր կառավարել։ Դա բոլորովին այլ հարց է։ Նախ պետք է հասկանանք՝ ռիսկը կա թե չկա, եթե ռիսկը կա, նոր միայն  պետք է հասկանանք՝ կարելի է կառավարել, թե՝ ոչ ։ Նախարարությանն ասում են, բայց Դուք կարող եք մոնիթորինգ անցկացնել, պարզ է,  որ ինքը պիտի ասի՝ այո»,- նշեց Զառաֆյանը։

Մեր դիրքորոշումը ուրանի առկայության հարցով, մենք ասել ենք և պահանջել ենք անվտանգության ապահովում,- ասում է Զառաֆյանը,- հավելելով, որ նամակները ներկայացրել են ժողովներին, կառավարությանը, իսկ հեղափոխությունից հետո՝ նոր կառավարությանը, որտեղ Ամուլսարն առանձին կետով է նշված եղել։

«Մասնակցել ենք քննարկումների, և ամեն անգամ մենք ասել ենք մեր բացասական եզրակացությունը։ Հիմնականում հենվելով այն փաստի վրա, որ մենք չունենք ռիսկերի նորմալ գանահատում, չունենք այդ ցուցակը։ Պետք է գրված լինի ռիսկը, և նշված լիներ, որ այդ ռիսկը  կարելի է նվազեցնել կամ վերացնել»,- ասում է Զառաֆյանը։

Մյուս մտահոգիչ հարցը, ըստ Զառաֆյանի, այն է, որ Ջերմուկի հետ կապված մենք նաև սոցիալական ռիսկ ունենք։ Եթե հանքը շահագործվում է, ապա Ջերմուկը դադարում է առողջարան լինելուց։ Եթե վերացնում ես տարիների աշխատանքը, հետո ոնց ենք վերականգնելու»,- նշում է բնապահպանը։

«Եթե Ամուլսար տանող ճանապարհները փակ չլինեին, ապա հանքը վաղուց շահագործված կլիներ։ Մենք պետք է պաշտպանենք այդ մարդկանց իրավունքները, որովհետև մարդը իրավունք ունի պաշտպանելու  իր բնակավայրը, իր քաղաքը»,- իր խոսքը եզրափակելով՝ ասաց Զառաֆյանը։

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել Պուտինին
Ամենադիտված