Ռուսաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել Գերմանիայի դեմ ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ) Վիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ուկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը Վեհափառի «գործը» կրկին Սերժ Ռուշանյանին է մակագրվել Պուտինի նոր հրամանը՝ արտերկրում թաքնված ՌԴ քաղաքացիների համար Զգուշացում վարորդներին․ հայտնաբերվել են խախտումներ Վճռաբեկը Վեհափառի «գործն» ուղարկեց Արմավիրի դատարան Հնդկաստանում հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է Պեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում Փաշինյանին. Հարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ին Եվրամիություն․ Չափազանց վաղ է խոսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին Պապոյանը ԱՄԷ-ից նոր շուկա է բացում հայ արտահանողների առաջ 

Բարձրարժեք գույքի հարկը մի քանի անգամ կարող է բարձրանալ. Կադաստրի կոմիտե

Տնտեսություն

Անշարժ գույքի շուկայական արժեմին մոտակրված կադաստրային գնահատման մասին օրինագիծը գույքահարկը «հաշվելու» մասին չէ, բայց բարձրարժեք գույքի հարկը մի քանի անգամ կարող է բարձրանալ:

Կադաստրի կոմիտեից  հայտնում են, որ Հայաստանի խորհրդարանն անցած շաբաթ առաջին ընթերցմամբ քննարկեց եւ ընդունեց հանրության որոշ շրջանակներում «գույքահարկի օրենք», «շքեղության հարկի օրենք» անունը ստացած նախագիծը։

Իրականում այն անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման մասին է։ Փաստաթղթի պաշտոնական անվանումն է՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենք եւ, ինչպես Ազգային ժողովի ամբիոնից իր ելույթում պարզաբանեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ «այս օրենքի ընդունումը դեռեւս չի նշանակում որեւէ հարկի բարձրացում. ուղղակի սրանով ամրագրում ենք, թե պետությունը կամ հանրությունը ինչպես են շուկայականին, ընդհանրացված կամ խոշորացված՝ մոտարկված կերպով գնահատելու անշարժ գույքը»։ Այսինքն, այս օրինագիծը ոչ թե անշարժ գույքի հարկ սահմանելու, այլ ներկայումս գործող հնացած, շուկայականից խիստ տարբերվող կադաստրային արժեքները իրական, շուկայականին մոտարկված արժեքին համապատասխանեցնելու մասին է։

Այնուամենայնիվ, ՀՀ կառավարության քաղաքականությունը ենթադրում է հարկային մուտքերի ավելացում բարձրարժեք գույքերի հարկման մասով, եւ այս օրինագծին զուգահեռ մշակված մեթոդաբանությունը ենթադրում է բարձր արժեք ունեցող գույքի կադաստրային արժեքի էական, շուկայական արժեքին համահունչ բարձրացում։ Դա հիմք կդառնա, որպեսզի կառավարությունը՝ կիրառելով անշարժ գույքի պրոգրեսիվ հարկման մեխանիզմներ եւ ապահովելով հարկային բեռի արդարացի ու համարժեք բաշխում, հանդես գա բարձրարժեք գույքի հարկը բարձրացնելու նախաձեռնությամբ։ Ինչ վերաբերում է ոչ բարձրարժեք գույքին, կառավարությունը հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկելու է, որպեսզի սոցիալապես խոցելի խմբերը հարկի որեւէ բարձրացում չզգան, իսկ միջին խավի դեպքում այն չնչին լինի։

2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքից բխում է, որ ներկայումս գործող երկու առանձին՝ հողի եւ շինության հարկատեսակները պետք է միավորվեն մեկ՝ «անշարժ գույքի հարկի» մեջ ։ Նպատակներն են՝ միասնական հարկի ամրագրումով պարզեցնել անշարժ գույքի գնահատման եւ հարկման ընթացակարգերը եւ մշակված մեթոդաբանությամբ ունենալ կադաստրային գնահատման շուկայականին մոտարկված համակարգ, ինչն իրականացվել է այս նախագծով։

Արդյունքում կվերացվի այսօր գոյություն ունեցող կադաստրային արժեքների եւ իրական շուկայի միջեւ եղած հսկայական եւ անընդունելի տարբերությունը, պետական եւ համայնքային հողերը կօտարվեն կամ վարձակալության կտրվեն շուկայականին մոտարկված տրամաբանությամբ, կշրջանառվեն պարապուրդում գտնվող արտադրական եւ ոչ միայն արտադրական գույքերը, կդյուրացվի հարկային վարչարարությունը, կունենանք գնահատման մրցունակ եւ միասնական համակարգ։

Օրենքի ընդունումից հետո կամրագրվեն հողի եւ շինության 1 քմ մակերեսի բազային արժեքներ, Հանրապետությունում այս պահին կադասատրային տարածագնահատման 16 գոտիների փոխարեն կամրագրվի նման 20 գոտի, ինչն է'լ ավելի հասցեական կդարձնի այն, կսահմանվեն հարկման բազայի նոր չհարկվող շեմը եւ այն միջակայքերը, որոնց նկատմամբ կիրառվելու են դրույքաչափերը եւ, վերջապես, հարկման նոր դրույքաչափերը։

Օրենքի՝ գործողության մտնելու ժամկետ է ամրագրված 2021 թվականի հունվարի 1-ը։ Իսկ մինչ այդ կառավարությունը պետք է խորհրդարան ներկայացնի չհարկվող շեմն ու դրույքաչափերը սահմանող նախագծեր։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել Գերմանիայի դեմԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ) Նավթի համաշխարհային գները հասել են վերջին մեկուկես ամսվա առավելագույնինՎիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՂրղզստանը 2027 թվականից կսկսի թվային սոմի փորձարկումըՈւկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը Ռուսական նոր «Բանդերոլ» թևավոր հրթիռը նկատել են Մի-28ՆՄ ուղղաթիռի վրաՎեհափառի «գործը» կրկին Սերժ Ռուշանյանին է մակագրվել Պուտինի նոր հրամանը՝ արտերկրում թաքնված ՌԴ քաղաքացիների համար Զգուշացում վարորդներին․ հայտնաբերվել են խախտումներ 70-ականների ոճի գունավոր տաբատները դարձել են աշնան գլխավոր թրենդներից մեկըՎճռաբեկը Վեհափառի «գործն» ուղարկեց Արմավիրի դատարան Հնդկաստանում հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է Աշխարհում սննդամթերքի գները հասել են 2022 թվականից հետո ամենաբարձր մակարդակինՊեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում Փաշինյանին. Հարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ինԵվրամիություն․ Չափազանց վաղ է խոսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին Պապոյանը ԱՄԷ-ից նոր շուկա է բացում հայ արտահանողների առաջ«Այլընտրանք Գերմանիայի համար»-ի հաջողությունը հարված է դարձել Մերցի համար և նախազգուշացում՝ ԵվրոպայինՏանզանիայի նախագահի ամուսինը մահացել է Զանզիբարի հիվանդանոցում Թրամփը առաջարկել է Նյու Մեքսիկո նահանգը վերանվանել «Նյու Ամերիկա»Ռուսաստանում բացատրել են՝ ինչու է Կադիրովը հեռացել տեղեկատվական դաշտիցՀաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը Սիմոնյանը պատմել է՝ որքան հաճախ է շփվում Պուտինի հետԵՄ-ն և ՆԱՏՕ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի միջադեպից հետո պատասխան քայլեր են նախապատրաստումՀայաստանի և Վրաստանի միջև ուղևորահոսքն աճել է 36%-ովԴավթաշենում գերեզմանատան հարակից տարածքից «ԱԿ-47» և 30 փամփուշտ են հայտնաբերելՌուսաստանում հեգնանքով արձագանքել են Թրամփի՝ «Լուսինը յուրացնելու» հայտարարությանըԵՄ-ից սառը ցնցուղ․ 2029-ը Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատված ժամկետ չէՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը Հրդեհ՝ Երևանյան լճի մոտ․ դեպքի վայր են շտապել հրշեջները Այսօր նշվում է Մաքուր օդի և կապույտ երկնքի միջազգային օրը«Ոստիկանությունում խոշտանգումներ՝ խոստովանական ցուցմունք կորզելու համար»․ փաստաբանի ահազանգըՍեպտեմբերի 7-ին և 8-ին Արեգակի վրա ուժեղ բռնկումներ են սպասվումՔսենիա Սոբչակին անվանել են զումերների «կուռք»Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ 17-ամյա ուսանողը հարվածել է կուրսընկերոջըԶելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների հետ առանձնազրույցի մանրամասներըNYT. Ուկրաինան 2024 թվականին կորցրել է 1.2 միլիարդ դոլար զենքի ոլորտում կոռուպցիայի պատճառովՆեպալում ջրհեղեղը քշել է ավելի քան 1,8 հազար հա գյուղատնտեսական հողատարածք Փաշինյանն ընդգծել է Հունաստանի աջակցությունը ՀՀ բարեփոխումներին Պեսկովը նշել է Փաշինյանի՝ ՌԴ այցի ժամկետը․ Բաքուն պահանջում է արագացնել «իրանական ուղին»ՆԳՆ-ն առաջարկել է երկու ոստիկանների ծառայությունը դադարեցնելՔաղաքագետը բացատրել է՝ ինչ ուղերձ է պարունակում ամերիկյան պատվիրակության նվերը ՊուտինինՏարբեր համազգեստներ, մեկ առաքելություն. ՀՀ ոստիկանությունը միացել է միջազգային իրազեկման արշավինՊապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է ներդրումային համաժողովին«Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի մասնաճյուղերում արձանագրվել է վարչական իրավախախտման 9 դեպքԻրանը Հարավային Կորեային զգուշացրել է զորքեր ուղարկելու դեպքում լուրջ հետևանքների մասինԿրեմլը Պուտին-Փաշինյան հանդիպումը «կարևոր և բովանդակալից» է անվանելՊուտինն ու Ալիևը պայմանավորվել են ակտիվացնել Մոսկվայի և Բաքվի միջև շփումներըԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների ընթացիկ հարցերը
Ամենադիտված