Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես Աշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ Փաշինյան 

Փոքր ու միջին բիզնեսի շրջանառությունը չի աճել, ավելին՝ նվազել է. տնտեսագետ

Տնտեսություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ներկայացրել է նախորդ տարվա օգոստոսի համեմատ 2019 թ-ի օգոստոսին գրանցված Տնտեսական ակտիվության ցուցանիշը, որն աճել է 7.4 տոկոսով: Ըստ նրա հայտարարության՝ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում:

Թե ինչի շնորհիվ է գրանցվել տնտեսական աճ,  ինչքանով է այդ աճը ազդել  բնակչության կենցաղի վրա, և թե ովքեր են առավելապես օգտվել այդ աճից, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում  պարզաբանել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը: 

Նախևառաջ անդրադառնալով աճի ցուցանիշի թվին՝ Պարսյանը պնդեց, որ 7.6 տոկոս աճը գրանցվել է, ոչ թե երկրի տնտեսության ներառական ճյուղերի, այլ հիմնականում ստվերների կրճատման, ինչպես նաև շահումով խաղերի  մեծ պահանջարկի հաշվին, և եթե հաշվի առնենք այս փաստը, և թվերը ճշգրիտ ներկայացնենք, կտեսնենք, որ այդ 7.6 տոկոսն իջնում, դառնում է 2-3 տոկոս:

«Առևտրի ոլորտում, օրինակ, եթե պնդում ենք, որ գրանցվել է աճ, պիտի նաև պարզաբանենք, որ ոչ թե մեր ազգաբնակչությունն է սկսել ավելի շատ գնումներ կատարել, այլ բիզնեսի տերը սկսել է ՀԴՄ-ների ու հարկային հաշվետվությունների միջոցով օրինականացնել մինչ այդ եղած առևտրի իրական թիվը: Այսինքն՝ մենք կրճատել ենք ստվերը, ոչ թե իրական առևտրաշրջանառության աճ ենք ունեցել:  Միշտ պետք է ռեալ գնահատել, թե ինչի շնորհիվ է աճ գրանցվել, և ում վրա է դրական կամ բացասական ազդեցություն ունեցել: Փոքր ու միջին բիզնեսի շրջանառությունը, կարող եմ պնդել, որ չի աճել, ավելին՝ նվազել է: Նախկինում 1մլն դրամ  էին շրջանառում, ցույց էին տալիս 100.000 դրամ, հիմա՝ 600.000 դրամ  են շրջանառում, ցույց են տալիս 300.000 դրամ»:

Տնտեսագետի փաստարկն այն մասին է, որ գրանցված տնտեսական աճից օգտվել են սահմանափակ թվով մարդիկ: Ինչպես ինքն է ասում՝ հարուստներն ավելի են հարստացել:

«Առևտրի ոլորտում, օրինակ, նկատվում է համակենտրոնացման մակարդակի աճ, այսինքն խոշոր սուպերմարկետները իրենց մասնաբաժինը հատկապես մանրածախ առևտրի ոլորտում բավականաչափ ավելացնում են: Իսկ դա փոքր ու միջին բիզնեսին ուղղակի հարված է հասցնում: Իսկ վնասված փոքր ու միջին բիզնեսը ձևավորում է  միջին խավի սոցիալական  տարատեսակ խնդիրներ: Տնտեսական աճի այսպիսի միտումը նկատվում է վերջին տարիների ընթացքում, և ինչպես տեսնում ենք, չի դադարում նաև այս տարվա ընթացքում: Իրականում մենք չունենք ներառական աճ, որի մասին հայտարարում է կառավարությունը»:

Այն հարցին, թե ինչքանով է մեր տնտեսությանը ձեռնտու Հայաստանի՝ ցածր գնաճային ցուցանիշների տիրույթում գտնվելը, ինչպես պնդում է վարչապետը, Պարսյանը պատասխանեց. «Գնանկումը բացասական է բիզնեսի համար, քանի որ բիզնեսը ակտիվություն է ցուցաբերում, այն դեպքում երբ այս կամ այն ապրանքի գներն աճում են: Այսինք դա իրենց համար սիգնալ է, այդ ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն սկսել: Եթե գները նվազում են, հակառակ էֆֆեկտն է առաջանում: Բիզնեսների համար ոլորտը կորցնում է գրավչությունը: Դրա համար գնանկումը կարող է պատճառ դառնալ, որ մի շարք արտադրություններ կարող են դադարեցնել իրենց գործունեությունը, ինչն էլ պետության համար անցանկալի հետևանքներ կարող է առաջացնել»:

Գնանկումների պատճառն հասկանալու համար պետք է առանձնացնել գնաճի պարենային և ոչ պարենային մասը՝ ասում է Պարսյանը, և հավելում՝ օրինակ, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ առաջին վեց ամիսներին մենք ունենք պարենային ապրանքների մասով լուրջ գնաճ, որը շարունակվել է նաև հուլիս-օգոստոս ամիսներին, հացամթերքն աճել է 5.5 տոկոսով, կարտոֆիլը՝ 74 տոկոսով, ձուն, հավի միսը 4-6 տոկոսով և այլն: Սրանք առաջին անհրաժեշտության ապրանքներ են և մեր քաղաքացիների մեծ մասը իրենց եկամուտը ծախսում են առաջին անհրաժեշտության ապրանքներ  ձեռք բերելու համար, դրանից հետո է, որ նրանք ձեռք են բերում ոչ պարենային ապրանքներ կամ ոչ առաջնային անհրաժեշտության  ապրանքներ: Հետևաբար, երբ մենք խոսում ենք սոցիալական վիճակի բարելավման մասին կամ, թե որքան է գնաճը օգնում կամ վնասում մեր տնտեսությանը, պետք է նայենք նաև առաջին անհրաժեշտության ապրանքների մասով: Առաջին անհրաժեշտության ապրանքների գները աճել են, որն ուղղակիորեն նպաստել է մեր ազգաբնակչության գնողունակության նվազմանը: Իսկ ոչ պարենային ապրանքների գները նվազել են, քանի որ պահանջարկ չկա: Այսինքն՝ բնակչության մեծամասնությունը հրաժարվել է դրանցից, որպեսզի ձեռք բերի ավելի կարևոր ու անհրաժեշ ապրանքներ: Նորից եմ կրկնում՝ մեր ազգաբնակչությունը իր եկամտի 60-70  տոկոսը ծախսում է  պարենի ձեռքբերման համար, սա լուրջ խնդիր է, սա խոսում է այն մասին, որ մեր ազգաբնակչությունը դեռևս լուրջ աղքատության խնդիր ունի»:

Վերջում նորից անդրադառնալով այն հարցին, թե այս ցուցանիշներից ազգաբնակչությունն ինչ շահեց, տնտեսագետը ասաց, որ ժողովուրդը մեծամասամբ  չի օգտվել այս աճից, և չի օգտվի քանի դեռ մեր տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ չեն եղել:

Հիշեցնենք որ, Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշի վերաբերյալ: Ստորև մեջբերում ենք՝

«2019թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ունեցել ենք 7.6 տոկոս Տնտեսական ակտիվության ցուցանիշ, ինչը նշանակում է՝ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում:

Օգոստոսի արդյունքներով՝ 2019 թվականի տարեկան ցուցանիշները հետևյալն են.

Տնտեսական ակտիվության ցուցանիշ – 7 տոկոս
Արդյունաբերության աճ – 9.5 տոկոս
Շինարարության աճ – 4.4 տոկոս
Առեւտրի շրջանառության աճ – 9 տոկոս
Ծառայությունների աճ – 15.5 տոկոս
Միջին ամսական աշխատավարձի աճ – 5.7 տոկոս
Արտահանման աճ – 4.6 տոկոս

Հավելեմ, որ օգոստոսին ոչ միայն գնաճ չենք ունեցել, այլև արձանագրվել է որոշակի գնանկում: Ընդհանուր առմամբ Հայաստանը շարունակում է գտնվել ցածր գնաճային ցուցանիշների տիրույթում:

Սրանք բավականին լավ ցուցանիշներ են և բոլորիս պետք է քաջալերեն՝ ավելի լավ աշխատանքի,- գրում է Փաշինյանը»:

ԱԻԴԱ Կիրակոսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ամենադիտված