Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես Աշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ Փաշինյան 

Գազպրոմի կողմից առաջարկվել է բարձրացնել գազի գինը. փորձագետ

Տնտեսություն

Գազի գնի թանկացման մասին լուրերը չեն դադարում մնալ մամուլի գլխավոր էջերում: Այսօր էլ տեղեկություն տարածվեց, որ Հայաստանում գազի սակագնի բարձրացման մասին լոբբինգը անում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, թեև գնի տատանման մասին պաշտոնական աղբյուրները դեռևս լռում են:

Այս թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի լրագրողը զրուցել է Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ Վահե Դավթյանի հետ: Ոլորտի փորձագետն անդրադարձել է գազի գնի տատանումների տնտեսական և քաղաքական պատճառներին՝ թե՛ հայաստանյան, թե՛ համաշխարհային մակարդակում:

-Գազի գնի տատանման մասին վերջերս անընդհատ լուրեր են շրջանառվում: Ակտիվ քննարկումներ են տեղի ունենում, ոչ պաշտոնական հայտարարություններ են արվում գազի գնի թանկացման մասին: Ինչո՞վ է պայմանավորված սա, կա՞ն արդյոք հիմնավոր պատճառներ թեման օրակարգ մտցնելու:

-Այս առումով ես ունեմ որոշակի տեղեկատվություն առ այն, որ սեպտեմբերի սկզբին Հայաստանի և Մոսկվայի միջև ընթացող գազային բանակցությունների շրջանակներում Գազպրոմի կողմից առաջարկվել է գազի գինը բարձրացնել Հայաստանի համար 2020 թ-ի հունվարի 1-ից մոտ 40 դոլարով, այսինքն՝ 1 խմ գազի գինը հասցնել 200-205 դոլարի: Ակնհայտ է, որ սա ճգնաժամային կլինի Հայաստանի համար, և այլևս երկրի ներսում հնարավոր չի լինի զսպել սակագների աճը, ինչպես դա հաջողվեց անել 2019 թ-ին, բայց հստակ ասել, թե բանակցություններն ուր տարան, չեմ կարող: Պուտինի այցից հետո երևի ինչ-որ հստակեցումներ կլինեն, չնյաած այս հարցում Ռուսաստանը չափազանց անկանխատեսելի է:

-Մեկ տարի էլ չի անցել, ինչ Ռուսաստանը թանկացրել է Հայաստան մատակարարվող գազի գինը` 150-ը դարձնելով 165, հիմա նորից գների բարձրացման առաջարկ է եղել. սա արդյո՞ք ճնշող քաղաքականություն չէ Հայաստանի դեմ:

-Օբյեկտիվության համար եկեք խնդիրը բաժանենք միանգամից երկու բաղադրիչի՝ տնտեսական և քաղաքական: Տնտեսականին անդրադառնալիս միանգամից եկեք արձանագրենք, որ Հայաստանը պիտի փորձի ադապտացվել գազի շուկաներում տիրող անկայունությանը, ինչը ուղղակիորեն անդրադառնում է սակագնային քաղաքականության վրա: Այստեղ պիտի փաստենք, որ վերջին մեկ-երկու տարիների ընթացքում նկատվում է Ռուսաստանից արտահանվող գազի գնի աճ, մասնավորապես, երբ ամփոփում ենք 2018 թ-ի տվյալները, ապա տեսնում ենք, որ Ռուսաստանից արտահանվող գազի գինը աճել է միջինը 25 տոկոսով՝ հասնելով մոտ 240 դոլարի: Հաշվի ենք առնում նաև նավթի շուկայում առկա միտումները, որոնք միշտ անդրադարձ են ունենում գազի շուկայի վրա՝ մասնավորապես գնագոյացման հարցում: Գումարում ենք նաև միջազգային պատժամիջոցները, Ռուսաստանի կողմից միջազգային նշանակության ենթակառուցվաշքային բազմամիլիարդանոց նախագծերի նախաձեռնումը, և ստանում ենք մի պատկեր, որի շրջանակներում Ռուսաստանը ստիպված է գնալ գազի գնի բարձրացման հետխորհրդային տարածաշրջանում: Այս ամենի արտահայտումը կարող ենք տեսնել նաև Ռուսաստանում, 2018 թ-ին Ռուսաստանի ներսում գազի գինը բարձրացավ 3 տոկոսով, այս տարվա հուլիսին բարձրացավ 1.5 տոկոսով, այսինքն՝ սա ունի օրգանական  տնտեսական  նախադրյալներ, որոնք անպայման մենք պետք է հաշվի առնենք:

Երկրորդ բաղադրիչ, ինչպես ասասցի, քաղաքականն է, որի շուրջ զարգանում են հիմնական ինտրիգները: Ռուսաստնը գազի գինն օգտագործում է, որպես աշխարհաքաղաքական գործիք: Հաշվի առնելով այն, որ ներկայումս  հայ-ռուսական հարաբերությունները, չնայած հնչեցվող հուսադրող պաշտոնական հայտարարությունների, այնուամենայնիվ ունեն ակներև ճեղքեր, ունեն որոշակի խորքային խնդիրներ, չի բացառվում, որ Մոսկվան հերթական անգամ Հայաստանի նկատմամբ որպես պատժամիջոց կիրառի գազի գնի թանկացումը:

-Անցած տարի, երբ 15 դոլարով գազի թանկացումը բնակչության վրա անդրադարձ չունեցավ, որովհետև «Գազպրոմ Արմենիան» իր ներքին միջոցներով վճարեց այդ գումարը: Ի՞նչ կլինի այս անգամ, եթե Ռուսաստանն իրոք որոշի բարձրացնել գազի գինը:

-«Գազպրոմ Արմենիան», փաստորեն, իր ներքին միջոցների հաշվին կարողացավ կոնպենսացնել անցած տարվա գազի գնաճը՝ թույլ չտալով երկրի ներսում սակագնի աճին, դա նախ և առաջ բերեց մի շարք խորքային խնդիրների Գազպրոմի դեպքում, որի արդյունքում մենք այսօր լսում ենք նրանց ղեկավարության կողմից, որ ընկերությունն այլևս ոչ միայն չի պատրաստվում, այլ նաև ի վիճակի չէ այս իրավիճակը պահպանելու: Պատահական չեն մոտ հազար աշխատակիցների կրճատումները: Պատահական չէ, որ շրջանառվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրի արմատական վերանայման հարցը, ինչը ևս իր մեջ անվտանգային խնդիրներ է պարունակում, որովհետև, երբ մենք խոսում ենք այն մասին, որ կորուստները գազատրանսպորտային համակարգում նվազել են, սա իրականում հետևանք է ներդրումային քաղաքականության, եթե ներդրումային քաղաքականությունը էապես կրճատվի, ապա գազատրանսպորտային համակարգում մոդեռնիզացիան ևս բավականին զուսպ և դանդաղ տեմպերով կիրականացվի: «Գազպրոմ Արմենիա»-ի հռետորաբանությունից ելնելով՝ կարող ենք ասել, որ ընկերությունը այլևս չի կարողանա սեփական միջոցների հաշվին զսպել սակագների աճը:

-Այս պարագայում, եթե ռեալ գնահատական տանք իրավիճակին, ապա ի՞նչ սցենարով կզարգանա Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, խնդիրն ինչ եղանակով կլուծվի ըստ ձեզ:

-Այստեղ կարող է գործել երկու տարբերակ: Առաջին, որ պետությունը կսուբսիդավորի գինը, ինչը ես քիչ հավանական եմ համարում, որովհետև մենք չունենք նմանատիպ ռեզերվային միջոցներ, որպիսի կարողանանք պետական մակարդակով նման սուբսիդավորում իրականացնել: Երկրորդ տարբերակն էլ, որ կիրառվի 2012-2013 թթ-ի փորձը, որով երկու պետությունները եկել էին համաձայնության, որով երկրի ներսում գազի գինը պահպանվում է, բայց դրա դիմաց Ռուսական կողմին են փոխանցվում ինչ-ինչ ենթակառուցվածքներ, ինչ-ինչ գեներացիոն հզորություններ:

-Այլ երկրներում նույնպե՞ս սպասվում է գնային աճ, թե՞ միայն Հայաստանն է այս խնդրով մասնակցում բանակցային սեղանին:

-Ռուսաստանը այսպիսի քաղաքականություն է վարում նաև Բելոռուսի հետ: Պատահական չէ, որ պաշտոնական Մինսկը վերջերս որոշում կայացրեց իր տարածքով ռուսական նավթի տարանցման սակագները էապես բարձրացնելու մասին: Սա խոսում է այն մասին, որ Մինսկի և Մոսկվայի միջև հասունանում էներգետիկ, գազային և նավթային պատերազմ: Բայց եկեք հարցը չնեղացնենք՝ խոսելով միայն Բելոռուսի և Հայաստանի մասին: Ռուսաստանն այսօր մտել է շատ լուրջ աշխարհաքաղաքական խաղի մեջ, և Ռուսաստանին անհրաժեշտ է շատ ավելի հարմար գներով գազ արտահանել Եվրոպա՝ անգամ հաճախ կրելով որոշակի կորուստներ, որովհետև Եվրոպայում վերջին շրջանում նկատվում է շատ լուրջ մրցակցություն Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Երկուսն էլ այնտեղ գազ մատակարարողներ են: Սա պարզապես մրցակցություն չէ, սա լուրջ աշխարհաքաղաքական պայքար է: Ռուսաստանն իր դիրքերը Եվրոպայում հաստատուն պահելու համար շատ ցածր գներով է գազ մատակարարում, կրում է կորուստներ,  իսկ սրա փոխարեն իր սոցիալ-տնտեսական հավասարակշռությունը բալանսավորում է հետխորհրդային տարածաշրջանում մատակարարվող գազի գնի բարձացմամբ:

Աիդա Կիրակոսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ամենադիտված