Շիրակի մարզպետը Մոսկվայում ներկա կգտնվի «Սիրով Շիրակի մարզին» բարեգործական համերգին
Հասարակություն
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության մոսկովյան քաղաքային բաժանմունքի հրավերով գտնվում է Մոսկվայում։ Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից, Տիգրան Պետրոսյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին, գործարարներին։
Հոկտեմբերի 6-ին քաղաքային բաժանմունքի ղեկավար Շահեն Պետրոսյանի ուղեցկությամբ մարզպետն այցելել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցասրահ-համալիրի (ВДНХ) տարածքում գտնվող «Հայաստան» տաղավար, շրջել ու ծանոթացել է հայկական արտադրության և Հայաստանի մասին պատմող ցուցանմուշներին: Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Շիրակի մարզի ապրանքատեսակների համար տաղավարների տրամադրման հարցում, ինչը տալու է մարզի որոշ ապրանքանիշներ ռուսական շուկա արտահանելու հնարավորություն է։
Այցի շրջանակներում Տիգրան Պետրոսյանը ներկա կգտնվի նաև «Սիրով Շիրակի մարզին» խորագրով բարեգործական համերգին, որից ստացված հասույթը կուղղվի Շիրակի մարզի կարիքավոր ընտանիքներին:
Արմենուհի Մխոյան


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն