ԱՄՆ Սենատը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները Աննա Հակոբյանի հայտարարությունն ու դատախազության արագ արձաանքը.Պուտինի նախազգուշացումը Արևմուտքին (տեսանյութ) Հայաստանի հավաքականը առաջին մեդալը նվաճեց Բաքվում Ռոբերտո Մանչինին կրկին գլխավորում է Իտալիայի հավաքականը Թեհրանը պատրաստ է բանակցությունների, սակայն չի վստահում ԱՄՆ-ին. Չինաստանում Իրանի դեսպան Իրանն ու ԱՄՆ-ն գաղտնի քննարկումներ են սկսել «Գոլդ» համարանիշներ՝ 250 000-ից - 8 մլն դրամ (տեսանյութ) Հարավային Կորեայի ամերիկյան ավիաբազայում սպիտակ ֆոսֆորի արտահոսք է տեղի ունեցել Ահազանգ․ Ծառերի սպանդ՝ Նոր Նորք վարչական շրջանում Կապանում ավտոմեքենան հայտնվել է Ողջի գետում․ վարորդը հոսպիտալացվել է Անահիտ Մանասյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության հարցեր Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը 82 տարեկանում մահացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը 

Հայաստանի մասին եգիպտացի լրագրողի հոդվածը լայն տարածում է գտել տեղի մամուլում

Եգիպտացի մի խումբ լրագրողներ, որոնք Հայաստան են այցելել սեպտեմբերի 17-24-ը, իրենց տպավորությունները արտահայտել են տասնյակ հոդվածներով, որոնք լույս են տեսնում եգիպտական առաջատար մամուլի էջերում։ 

Ըստ աղբյուրի՝ հանրածանոթ լրագրող և գրող Սայիդ Մահմուդի «Անուշի արցունքները Երևանում» վերտառությամբ հոդվածը լայն տարածում է գտել եգիպտական լրատվամիջոցների և կայքերի էջերում։

Ներկայացնում ենք հոդվածի՝ Հայ դատի Եգիպտոսի հանձնախմբի տրամադրած թարգմանությունը։

«Կյանքումս չեմ տեսել հայերի պես մեկ ուրիշ ազգ, որ իր քաղաքակրթական հիշողության մեջ այդքան վստահ լինի։ Մայրաքաղաք Երևանում հանդիպածս ցանկացած քաղաքացի կենդանի մարմնացումն է «պատմություն, որ կրում եմ ուսերիս» արտահայտության, ինչպես իր հայտնի մեմուարները վերնագրել է ամերիկյան սոցիոլոգ Ուիսը։ Բոլոր պատմությունները, որ լսեցի այստեղ, ինձ տեղափոխեցին անցյալ այն պատկերներով, որոնք մարդիկ վերականգնում են իրենց առօրյա կյանքում, ասես թե ընտրել են, որ պատմությունը պիտի կենդանի մնա, և նրանք գիտակցաբար որոշել են դեմ գնալ պատմական կաղապարված պատումներին։ Սփյուռքում ունեցած փորձը նրանց բոլորին դարձրեց տառապանքի հիշողության զոհ, սակայն նրանք դրա գերին չդարձան։

Անկախությունից մոտավորապես 30 տարի հետո հայերը հստակ քայլերով ընթանում են դեպի ապագա: Նրանց դուր է գալիս, երբ իրենց ասում են՝ «դուք խոստումնալից ազգ եք»։ Միևնույն ժամանակ նրանք ավելի շատ կուրախանան, եթե ասես՝ «դուք հին ազգ եք»։ Հայ երիտասարդները չեն դադարում իրենց պատմությունը սովորել, իսկ ինչ վերաբերում է Սփյուռքում ապրող մեծահասակներին, ապա նրանք չեն կտրում իրենց կապը մայր հայրենիքի հետ։ Նրանք նպատակ ունեն հետ բերել և վերահաստատել անցյալը, որովհետև այն պայքարը, որ իրենք են վերապրել, եղել է լոկ հիշողությամբ։

Երևանում անցորդը չի կարող չնկատել մարդկանց հիացմունքը գրականության, երաժշտության, երգերի և լեզվի հանդեպ, որոնք նրանք դիտարկում են որպես գոյություն կամ ջիղ, որի կարիքը ունի իր արմատներով պատմության խորքերը գնացող ազգը։ Կառավարությունը շատ տարիներ ի վեր իրականացնում է մի ծրագիր, որը նման է «Այստեղ ապրել է» ծրագրին, որը ձեռնարկեց մեր մշակույթի նախարարությունը, և քաղաքում տարածվեցին հարյուրավոր հուշատախտակներ՝ տների պատերին ամրացված, և մեջտեղում Հայաստանի պատմության մեջ մեծ դերակատարում ունեցած գործիչների փորագրված դեմքերը՝ սկսած ազգային երաժշտության հավաքագրողից, այբուբենը ստեղծողից, ֆիլմերի հերոսներից մինչև անկախության առաջնորդները։ Եվ այս բոլորն իրենց ներդրումն են ունեցել այս ազգի հոգևոր պատմության կերտման գործում։ Սա մեկ այլ դաս է, որ պետք է սովորենք հայերից, ինչպես որ պետք է նրանցից սովորենք հիշողությունը պահպանելու ձգտում ունենալ։

Ցանկացած զբոսաշրջային ծրագրի առաջին քայլը սկսվում է Մատենադարան այցից, և այն, բացի իր գիտական նշանակությունից, նաև դարձել է զբոսաշրջիկների համար պարտադիր այցելության վայր։ Մատենադարանը մշտապես լեցուն է մարդկանցով, ովքեր չեն դադարում հիշարժան լուսանկարներ անել, և դրանով հայերն իրագործում են իրենց նպատակը՝ հաստատելու պատմական Հայաստանի իրական գոյությունը։ 

Ամենակարևոր առաքելությունը Երևան այցելության ժամանակ Ցեղասպանության թանգարան գնալն է, որը ճարտարապետական իր եզակի ձևով մարմնավորում է ցեղասպանության փորձը, որին հայերը ենթարկվեցին Օսմանյան կայսրության իշխանության օրոք 1915թ., և որը հայերի ժամանակակից պատմության կենտրոնական և ամենաառանցքային դեպքն է։ Այս փորձը մեզ հիշեցնում է մեր թերացումը մեր գերիների հարցում, ովքեր Իսրայելի կողմից սպանվեցին զանգվածային գերեզմանոցներում կամ այն, թե ինչպես վարվեցին Բահր ալ-Բակար դպրոցի երեխաների հետ։ Եվ չնայած Հոկտեմբերյան հաղթանակի հավերժացման համար կես դարում վատնված հարյուրավոր միլիոններին՝ մենք չենք մտածում՝ ինչպես շահել ցավից ու դրա հիշողությունից, իսկ պատմության մեջ մոռացության համար տեղ չկա։

Սա մեկն է Հայաստան այցելության ընթացքում մեր քաղած դասերից, որը դրսևորվեց մեզ ուղեկցող թարգմանչուհի Անուշի արցունքներում։ Վերջինս չկարողացավ շարունակել պտույտը Ցեղասպանության թանգարանում և ասաց, որ ամեն անգամ, երբ այնտեղ է լինում, չի կարողանում մոռանալ իր պապերի մասունքները։ Անուշը արաբերեն է սովորել, սիրել այն և աշխատում է նրանով։ Երազում է երկու տարով գնալ Դուբայ, որպեսզի իր միակ աղջկա ուսման ծախսերի գումարը վաստակի։ Նա լսում է Քարիյուքայի (եգիպտական ռոք խումբ) և Ալ-Շեյխ Իմամի երգերը և ամեն անգամ, երբ եգիպտացիների հետ է հանդիպում, օգնություն է խնդրում՝ համոզելու իշխանություններին, որ ճանաչեն հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը, և եգիպտական հետաքրքիր արտասանությամբ ասում է. «Արածդ լավ գործը վերջացրու՛, Սիսի»՝ մատնանշելով նախագահի խոսքը, որով վերջինս հանդես եկավ անցած փետրվարին Մյունխենի գագաթնաժողովում։ Դրանով Անուշն ակնարկում էր Եգիպտոսի դերը, որ ցեղասպանությունից անմիջապես հետո գրկաբաց ընդունեց հայերին, ցեղասպանություն, որին զոհ գնաց մոտավորապես 1,5 միլիոն հայ, և որի հիշողությունները դեռ կենդանի են թանգարանում։ Անուշը ոչ թե քաղաքական, այլ մարդասիրական ճանաչում է ուզում՝ հիմնված մարդու իրավունքների և միջազգային օրենքների չափանիշների վրա, առանց Թուրքիայի քաղաքական մեքենայությունների։ Նա ուզում է, որ սովորենք ամերիկացի երջանկահիշատակ փիլիսոփա և արձակագիր Սյուզան Սոնթեգի խոսքերից՝ ուրիշի ցավին ականջալուր լինելու մասին»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ Սենատը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասինCNBC-ի հրապարակմամբ՝ SpaceX-ի բաժնետոմսերի արժեքը կտրուկ նվազել էԱննա Հակոբյանի հայտարարությունն ու դատախազության արագ արձաանքը.Պուտինի նախազգուշացումը Արևմուտքին (տեսանյութ)Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըՀայաստանի հավաքականը առաջին մեդալը նվաճեց Բաքվում Շուկայի վերահսկողության ոլորտում Հայաստանը և Թաիլանդը նախանշում են համագործակցության նոր փուլՌոբերտո Մանչինին կրկին գլխավորում է Իտալիայի հավաքականըԹեհրանը պատրաստ է բանակցությունների, սակայն չի վստահում ԱՄՆ-ին. Չինաստանում Իրանի դեսպան 71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համարՊետդումայի պատգամավորը հայտարարել է Ռուսաստանում դեռահասների առցանց հավաքագրման մասինԻրանն ու ԱՄՆ-ն գաղտնի քննարկումներ են սկսել «Գոլդ» համարանիշներ՝ 250 000-ից - 8 մլն դրամ (տեսանյութ) Հարավային Կորեայի ամերիկյան ավիաբազայում սպիտակ ֆոսֆորի արտահոսք է տեղի ունեցել Ահազանգ․ Ծառերի սպանդ՝ Նոր Նորք վարչական շրջանումԿապանում ավտոմեքենան հայտնվել է Ողջի գետում․ վարորդը հոսպիտալացվել էԱնահիտ Մանասյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության հարցերՃամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը Կրեմլը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով շարունակվող շփումները82 տարեկանում մահացել է քաղաքական գործիչ Գառնիկ ՄարգարյանըՀայաստանն իր ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերի 21-ին եւ մեր պարտքն է հավատարիմ մնալ այդ ընտրությանը. Շարմազանով ԱԽ քարտուղարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԵվրահանձնաժողովի նախկին պաշտոնյան կասկածել է Եվրոպայի պատրաստակամությանը պաշտպանել ՈւկրաինանԹրամփը չի հանդիպել Զելենսկիի հետ ԱՄՆ ժամանելուն պեսՊետությունը շարունակում է աջակցել սահմանամերձ բնակավայրերում բնակարան կառուցող ընտանիքներինԱննա Հակոբյանը պնդում է՝ իր կյանքին ուղղված սպառանալիքներ է ստանում (տեսանյութ) Ռեսուրսների անփույթ բաշխում, թե՞ արդարադատության կանխամտածված կաթվածՄեծ պահանջարկ ունեցող համարանիշերը կտրամադրվեն առանց աճուրդի՝ մինչև 8 մլն դրամովԵրևանում հայտնաբերվել է «հուշանվեր» թղթադրամով առևտուր կատարած տղամարդՀԱՄԱՍ-ը պատրաստ է ավարտել բանակցությունները Գազայի պլանի երկրորդ փուլի շուրջԱԶԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանում ճանապարհաշինական ծրագրերըԺանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըԼուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը չի փոխի իր դիրքորոշումը Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հարցումԱԺ նախագահի պաշտոնին ընդառաջ․ Ռուբինյանը ազատում է Ալեն Սիմոնյանի թիմակիցներինՊելեգրինին Սի Ծինփինին հրավիրել է ՍլովակիաՕգոստոսի 1-ից կխստացվի վերահսկողությունը սննդի առաքում իրականացնողների նկատմամբԵրևանում 42-ամյա տղամարդու նկատմամբ քննություն է սկսվել՝ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների դեպքովՕգոստոսի 2-ին մինչև 12 տարեկան երեխաները կերթևեկեն անվճար, մեծահասակները՝ 50% զեղչով Սևանից ոռոգման նպատակով ջրառը 65 տարվա ընթացքում հասել է նվազագույն ցուցանիշիBrent տեսակի նավթի գինը նվազել է՝ մեկ բարելի դիմաց իջնելով 83 դոլարից«Հնարավոր ա տեղափոխվեմ ինֆեկցիոն»․ Էլիզ Մելիքյանը հիվանդանոցում է․ ինչ է պատահել Արման Ծառուկյանը սկսել է պատրաստվել առաջիկա մենամարտինԳուտերեշ. Աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է Կիպրոսի խնդրի արագ լուծումՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին (լուսանկարներ) Դատական հայցեր եմ ներկայացնելու ստահոդ լուրեր տարածողների դեմ․ Հայկ ԿոնջորյանՈւկրաինայում գրեթե 230 բնակավայր մնացել է առանց էլեկտրաէներգիայիՊրեմիերա. Արմենչիկը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ) Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչինԱԺ նոր կայք, սպանություններ, քրեական գործեր. Աշխարհն այլևս չի լսում ԱՄՆ-ին․ ՖրանսիաՃապոնիայում երկրաշարժից հետո երկու ժամվա ընթացքում գրանցվել է 27 հետցնցում
Ամենադիտված