Հրդեհ Տիչինայի փողոցում. տուժածներ չկան
Հասարակություն
Հոկտեմբերի 6-ին, ժամը 10:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տիչինայի փողոցի 1-ին փակուղու տներից մեկի խոհանոցում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:19-ին, մարվել՝ 11:25-ին:
Այրվել են գազի բալոնի (20 կգ) անջատիչը, խոհանոցի երեսպատումը, պատուհանը (մոտ 3 քմ), փայտե հատակը (մոտ 4 քմ)՝ մասամբ և մոտ 4 քմ կենցաղային իրեր, ինչպես նաև ջերմահարվել է լոգասենյակի (մոտ 6 քմ ) կախովի առաստաղը՝ ամբողջությամբ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն