Հրդեհ Օձուն գյուղում. տուժածներ չկան
Հասարակություն
«911» ծառայություն հոկտեմբերի 7-ին, ժամը 04:33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Օձուն գյուղի 2-րդ փողոցում՝ չբնակեցված տան տանիքում:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:26-ին, մարվել՝ 06:54-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն