Մարմնամարզուհի Անահիտ Ասադուրյանն ԱԱ-ում միայն 161-րդն է
Սպորտ
Հայաստանի մարմնամարզության կանանց թիմի միակ անդամ, Պատանեկան օլիմպիական խաղերի մասնակից Անահիտ Ասադուրյանն աշխարհի առաջնությունում 161-րդն է:
Շտուտգարտ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնության կանանց բազմամարտում Անահիտ Ասադուրյանը 174 մարզիկների պայքարում 161-րդն է: Նա հավաքել է 11.966 միավոր: Որակավորման փուլը հաղթահարեցին առաջին 27 տեղերը զբաղեցրած մասնակիցները:
Աշխարհի առաջնությանը տղամարդկանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Արթուր Թովմասյանը:
Աշխարհի այս առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն