Աննա Դանիբեկյանը ցուցմունք է տվել
Հասարակություն
Աննա Դանիբեկյանը որպես տուժող ցուցմունք է տվել Քննչական կոմիտեում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին փոխանցեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Նշենք, որ Դանիբեկյանը ցուցմունք է տվել իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը քննող Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան ոտքով գնալիս է եղել, երբ նրան են մոտեցել երիտասարդներ ու հարցեր տվել դատավորի գործունեության վերաբերյալ։ Այդ ամենը մասնակիցներից մեկը ցուցադրել է իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միացումով։
Տեղի ունեցածից հետո հարուցվել է քրգործ, որով մեղադրյալ են ներգրավվել Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն