Քիմ Քարդաշյանի որդուն տվել են Վարդան անունը
Այլ
Քիմ և Քորթնի Քարդաշյան քույրերը հոկտեմբերի 7-ի առավոտյան Էջմիածնում մկրտել են իրենց երեխաներին:
Այս մասին հայտնեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական ծառայության պետ տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Ոչ մի հատուկ արարողակարգ չի եղել. ինչպես մյուս բոլոր ընտանիքները, այնպես էլ նրանք նախապես գրանցվել և նշանակված ժամին եկել ստացել են մկրտությունը»,-նշեց Տեր Վահրամը: Երեխաները մկրտվել են Ս. Վարդան եւ Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում:
Քիմ Քարդաշյանը որպես հատուկ զեկուցող ելույթ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովում։«Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն