Փաշինյանը թիմակիցների հետ կքննարկի Թովմասյանի հարցը
Քաղաքական
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ է հրավիրել ՔՊ կենտրոնական գրասենյակում, որին կմասնակցի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թե ի՞նչ հարցեր են քննարկվելու նիստի ժամանակ ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց պարզել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանից։
«Ունեմ նման տեղեկություններ, բայց չգիտեմ՝ հավելյալ տեղեկություններ հայտնելու լիազորություններ ունեմ, թե ոչ։ Մենք նման հանդիպումներ կազմակերպում ենք, լինում են դեպքեր, երբ դրանց մասնակցում է նաև վարչապետը։ Կոնկրետ այս նիստին՝ նախնական տեղեկություններով մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը»,- ասաց պատգամավորը։

Տեղեկություններ կան, որ իշխանական խմբակցության նիստի օրակարգում լինելու են Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունները՝ հարցին ի պատասխան Թևոսյանն ասաց, որ նիստի օրակարգից գաղափար չունի․ «Անկեղծ ասած տեղյակ չեմ։ Չգիտեմ՝ այդ հարցը ինչ բովանդակությամբ պիտի քննարկվի, քանի որ իմ իմանալով ուղարկվել է Սահմանադրական դատարան։ Սպասում ենք հետագա գործողություններին։ Առհասարակ ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ ամբողջությամբ կիսում եմ իմ քաղաքական ուժի տեսակետը»,- նշեց նա։
Փորձեցինք կապ հաստատել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ՝ ճշտելու, թե կոնկրետ ի՞նչ հարցեր են քննարկվելու նիստին, սակայն ինչպես միշտ վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն