Արմեն Գևորգյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց նրա խափանման միջոցը վերացնելու մասին
Իրավունք
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում միջնորդություն ներկայացրեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին:
Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը:
«Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժի իրավունքն ի սկզբանե խախտվել է, և խնդրում ենք վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Իմ պաշտպանը բուժզննման համար պետք է մեկնի արտերկիր»,- ասաց Ալեքսանյանը և հավելեց, որ Գևորգյանը պետք է մեկնի Ավստրիա:
Պաշտպանը նշեց, որ Արմեն Գևորգյանը Հանրապետությունից պետք է բացակայի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 4-ը:
Դատավոր Աննա Դանիբեկյանի հարցին, թե առողջական ի՞նչ խնդիրներ ունի իր պաշտպանյալը, Ալեքսանյանը պատասխանեց, որ դրանք սրտի հետ են կապված:
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նաև ավելացրեց, որ Ավստրիայում Արմեն Գևորգյանը պետք է գործնական հանդիպում ունենա, որի բնույթի մասին գրված է միջնորդության մեջ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան