Սևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում Արգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչը Խաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետ Եվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվել Ռուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչ Ղրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ Պուտին Ամերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվել Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են Հոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումը Ռուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդ Բանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունը 

Տեղի է ունեցել ՍԾՏՀԿ անդամ երկրների նախարարների հանդիպումը. ելույթ է ունեցել Հակոբ Արշակյանը

Քաղաքական

Տեղեկատվական տեխնոլոգիաների  համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ երկրների նախարարների հանդիպումը, որտեղ ելույթ է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Ինչպես հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, նախարարը ողջունել է ներկաներին, հաջողություն մաղթել կազմակերպության նախագահությունը ստանձնած Հունաստանի գործընկերներին՝ տարածաշրջանում բազմակողմանի տնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացվող  աշխատանքներում:

Հակոբ Արշակյանը վերահաստատել է ՀՀ կառավարության նվիրվածությունը` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության սկզբունքներին և նպատակներին, ընդգծել Կառավարության վճռականությունը `սերտորեն համագործակցելու ՍԾՏՀԿ անդամ պետությունների, գործընկերների, շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի հավակնոտ նպատակները հնարավոր լինի վերածելու շոշափելի արդյունքների:

Հակոբ Աշակյանը խոսել է տեխնոլոգիական փոփոխությունների աննախադեպ տեմպերի և հասարակական կյանքի տարբեր բնագավառներում դրա ազդեցության մասին: Նրա խոսքով՝ միջազգային հանրության և յուրաքանչյուր երկրի համար այդ առաջխաղացումն օգտագործելը իրական ուղի է՝ խաղաղություն, առաջընթաց, կայուն զարգացում ապահովելու համար:

Նախարարը նշել է, որ Հայաստանը ՍԾՏՀԿ-ում Տեղեկատվական և հաղորդակցման հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է, որի աշխատանքներում, ի թիվս այլ հարցերի, ներառված է նաև կապերի հաստատումը բարձր տեխնոլոգիական ընկերությունների միջև:
Հակոբ Արշակյանն իր ելույթում անդրադարձել է նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության տեսլականին։

Նա ընդգծել է այդ ուղղությամբ իրականացվող կամքն ու օրենսդրական փոփոխությունները, ինչի արդյունքում բարենպաստ պայմաններ են ստեղծվում  ոլորտի առաջխաղացման,  միջազգային ներդրումներ ապահովելու, տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման, նորաստեղծ ստարտափների գործունեությունը խթանելու ուղղությամբ:

Նախարարը խոսել է նաև տեխնոլոգիական ոլորտի հայկական ընկերությունների հաջողությունների մասին՝ առանձնացնելով արդեն համաշխարհային ճանաչման հասած Հայաստանի տեխնոլոգիական այնպիսի ընկերությունների գործունեությունը, ինչպիսք են՝ «PicsArt»-ը, «Renderforest»-ը, «Softconstruct»-ը, «Joomag»-ը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Նախարարը տեղեկացրել է, որ «Թումո» կենտրոն բացելու ցանկություն են հայտնել Բուլղարիան, Գերմանիան և արդեն գործում են՝  Փարիզում, Մոսկվայում Լիբանանում ու մի շարք այլ երկրներում։

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՍԾՏՀԿ անդամ երկրների միջև կա համագործակցության լավ ներուժ և համատեղ ծրագրեր իրականացնելու լավ օրինակներ:

Ելույթ է ունեցել նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը (Հունաստան):

Նա նշել է, որ ուրախ է մասնակից լինելու և հետևելու, թե ինչ են ասում ամբողջ աշխարհից այստեղ եկած տեղեկատվական տեխնոլոգիաների առաջնորդները, փորձագետները, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները վերափոխել ու վերափոխում կյանքի ամեն մի բնագավառ։

Նա նաև ընդգծել է, որ տեխնոլոգիաներն ու նորարարությունները կարող են մեծ առավելություններ ունենալ տարածաշրջանային համագործակցության համար:

ՍԾՏՀ երկրների նախարարական պատվիրակները ներկայացրել են իրենց երկրների քաղաքական դիրքորոշումները քննարկվող թեմայի շուրջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկըՄոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարել
Ամենադիտված