82 տարեկանում մահացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը Հայաստանն իր ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերի 21-ին եւ մեր պարտքն է հավատարիմ մնալ այդ ընտրությանը. Շարմազանով ԱԽ քարտուղարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումը Պետությունը շարունակում է աջակցել սահմանամերձ բնակավայրերում բնակարան կառուցող ընտանիքներին Աննա Հակոբյանը պնդում է՝ իր կյանքին ուղղված սպառանալիքներ է ստանում (տեսանյութ) Ռեսուրսների անփույթ բաշխում, թե՞ արդարադատության կանխամտածված կաթված Մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը կտրամադրվեն առանց աճուրդի՝ մինչև 8 մլն դրամով Երևանում հայտնաբերվել է «հուշանվեր» թղթադրամով առևտուր կատարած տղամարդ ԱԶԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանում ճանապարհաշինական ծրագրերը Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքները ԱԺ նախագահի պաշտոնին ընդառաջ․ Ռուբինյանը ազատում է Ալեն Սիմոնյանի թիմակիցներին 

«Փայապետություն» առանց սահմանների. Սարգսյանների ընտանիքի բիզնեսները. Fip.am

Քաղաքական

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարազատների անունները մշտապես կապվել են «50 տոկոս փայ մտնելու» և բազմաթիվ բիզնեսներում ներգրավված լինելու երևույթի հետ, գրում է Fip.am-ը:

 

2018 թ. հեղափոխությունից հետո ակնկալվում էր, որ ի վերջո կբացահայտվի, թե որքանով են «օդում կախված» այս լուրերը համապատասխանում իրականությանը, սակայն այս հարցում ակնկալիքները չարդարացան, իսկ հանրության մոտ հարցեր առաջացան՝ կապված այդ լուրերի իսկության հետ։ 

«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով պետական ռեգիստրի բազմաթիվ տվյալներ, ուշագրավ բացահայտումներ է արել Սարգսյանների բիզնես գործունեության վերաբերյալ՝ հյուրանոցային բիզնեսից մինչև ՀԷԿ-եր, անշարժ գույքի վարձակալություն, շինարարություն, ավտոմեքենաների վերանորոգում, բանջարեղենի ներկրում և այլն։ Բոլոր տվյալները հիմնավորված են պաշտոնական փաստաթղթերով։ 

 

Ալեքսանդր Ազատի Սարգսյանի 

Սերժ Սարգսյանի սկանդալային պատմությունների կիզակետում մշտապես գտնվող եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի՝ Սաշիկի մասին ամենատարածված խոսակցությունը «50/50»–ն է։

 
 

 

Ալեքսանդր Սարգսյանը, ըստ պաշտոնական փաստաթղթերի, ներգրավված է 6 ընկերությունում։ 1999 թվականին Սարգսյանը հիմնել է «Հայկ և Նարեկ» ՍՊԸ-ն, որը 2008-ի հուլիսին վերանվանվել է «Գանձաղբյուր» ՍՊԸ։ Այս ընկերությանն է պատկանում Կոտայքի մարզի Արզական համայնքում՝ Աղվերանի հանգստի գոտում գտնվող համանուն առողջարան-հյուրանոցը։ Ընկերության միանձնյա բաժնետերը Ալեքսանդր Սարգսյանն է։ «Հետքը» գրել է, որ այս առողջարանը գործել է նաև խորհրդային տարիներին, սակայն թե ինչպե՞ս է Սարգսյանը մասնավորեցրել այն, տեղյակ չեն անգամ պետական գույքի կառավարման վարչությունում։ «Գանձաղբյուր» ՍՊԸ-ն Առողջապահության նախարարությունից  մի քանի տարի միլիոնավոր դրամներ է ստացել՝ բժշկական օգնության ծառայություններ մատուցելու համար։ 

2003 թ. մայիսին՝ պատգամավոր ընտրվելուց երկու ամիս անց, Ալեքսանդր Սարգսյանը դարձել է «Մուլտի-Լեոն» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնետեր։ Մինչ այդ՝ 2002 թ. դեկտեմբերից մինչև 2003-ի մարտ, այս ընկերության բաժնետեր է եղել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Ծառուկյանի՝ ընկերությունից դուրս գալու նույն օրը «Մուլտի-Լեոն» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնետեր է դարձել Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնը։ «Մուլտի-Լեոն» ՍՊԸ-ն զբաղվում է ավտոմեքենաների համար հեղուկ գազի ներկրմամբ և իրացմամբ, գազալցակայաններ ունի Երևանում և շրջաններում։ Սարգսյանն այս ընկերությունից դուրս է եկել 2012 թ. հունվարին։ 

2005 թ. հոկտեմբերին Ալեքսանդր Սարգսյանը հիմնել է «ՀԱՆԱ Մ.Ե.Կ» ՍՊԸ-ն, որը մատուցում է արտաքին գովազդի ծառայություն և Երևանի մի շարք փողոցներում ունեցել է գովազդային վահանակներ։ Սարգսյանն ընկերության 100 տոկոս բաժնետերն է, իսկ որդիներից Նարեկ Սարգսյանը 2012-ից մինչ օրս հանդիսանում է ընկերության տնօրենը։ 

2012 թ. Ալեքսանդր Սարգսյանը դարձել է «Հանասերվիս» ՍՊԸ-ի բաժնետեր։ Ընկերությունը 2011 թ. դեկտեմբերին հիմնել էր և միանձնյա բաժնետեր էր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը։ 2012-ի սեպտեմբերին ընկերության 100 տոկոս բաժնեմասն օտարել է Սաշիկ Սարգսյանին։ Վերջինս 2018 թ. մարտից հանդիսանում է նաև ընկերության տնօրենը։ Ըստ ՊԵԿ-ի՝ «Հանասերվիսը» զբաղվում է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ և նորոգմամբ։ 

2012 թ. Սաշիկ Սարգսյանը դարձել է որդու՝ Նարեկ Սարգսյանի հիմնադրած մեկ այլ ընկերության՝ «Հանա-տրանս» ՍՊԸ-ի բաժնետեր։ Նարեկ Սարգսյանն ընկերությունը գրանցել է 2011 թ. սեպտեմբերին, ի սկզբանե եղել է ընկերության 100 տոկոս բաժնետերը և տնօրենը։ 2012 թ. նոյեմբերին ընկերության 100 տոկոս բաժնետեր և տնօրեն է դարձել Ալեքսանդր Սարգսյանը։ Ընկերությունն ի սկզբանե գրանցված է եղել որպես ավտոմոբիլային տրանսպորտի միջմարզային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպություն։ 2012 թ. «Հանա-տրանսը» կառավարությունից 40 ինքնաթափ ավտոմեքենաների ԱԱՀ-ի վճարումը երեք տարով հետաձգելու հարկային արտոնություն էր ստացել։ 2012 թ. կառավարության մեկ այլ որոշմամբ Վարդենիսում գտնվող երկաթգծի նախկին հյուրանոցի շենքը ուղղակի վաճառքի ձևով օտարվել է «Հանա տրանս» ՍՊԸ-ին։ Ընկերությունը նախատեսում էր կազմակերպել Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի շրջանից ածխի փոխադրումը Վարդենիսի երկաթուղային հանգույց՝ հետագայում այն «Հանա-գրուպ» ընկերության (պատկանում է Սերժ Սարգսյանի փեսային՝ Հայկ Խաչատրյանին) միջոցով երկաթուղով Երևան քաղաք փոխադրելու նպատակով։ Ածուխը պետք է կիրառվեր որպես ջուր-ածխային վառելիք «Երևան ՀԷԿ» ՓԲԸ-ում՝ էլեկտրաէներգիա ստանալու համար։ Այս ծրագիրը, սակայն, այդպես էլ իրականություն չդարձավ։ 

Ալեքսանդր Սարգսյանը 2012 թ. հոկտեմբերին դարձել է «Հանա-Վարդ» ՍՊԸ-ի բաժնետերը։ 2012 թ. հուլիսի 30-ին ընկերությունը հիմնել էին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի եղբայրը՝ գործարար Մհեր Բագրատյանը և Գեղարքունիքի մարզից Անդրանիկ Քոչարյանը։ Մեկ ամիս անց՝ օգոստոսի 30-ին, Բագրատյանն ու Քոչարյանն իրենց բաժնեմասերը օտարել են Սաշիկի որդուն՝ Նարեկ Սարգսյանին։ Սակայն 2012 թ. հոկտեմբերի 11-ից ընկերության միանձնյա բաժնետեր և տնօրեն է դարձել Ալեքսանդր Սարգսյանը։ Ըստ ՊԵԿ-ի՝ ընկերության գործունեության ուղղությունը եղել է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումն և նորոգումը։ 

Հատկանշական է, որ բոլոր վերը նշված ընկերությունների գործունեությունը, բացի «Մուլտի Լեոն», ներկայում ժամանակավոր դադարեցված է։

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
82 տարեկանում մահացել է քաղաքական գործիչ Գառնիկ ՄարգարյանըՀայաստանն իր ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերի 21-ին եւ մեր պարտքն է հավատարիմ մնալ այդ ընտրությանը. Շարմազանով ԱԽ քարտուղարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԵվրահանձնաժողովի նախկին պաշտոնյան կասկածել է Եվրոպայի պատրաստակամությանը պաշտպանել ՈւկրաինանԹրամփը չի հանդիպել Զելենսկիի հետ ԱՄՆ ժամանելուն պեսՊետությունը շարունակում է աջակցել սահմանամերձ բնակավայրերում բնակարան կառուցող ընտանիքներինԱննա Հակոբյանը պնդում է՝ իր կյանքին ուղղված սպառանալիքներ է ստանում (տեսանյութ) Ռեսուրսների անփույթ բաշխում, թե՞ արդարադատության կանխամտածված կաթվածՄեծ պահանջարկ ունեցող համարանիշերը կտրամադրվեն առանց աճուրդի՝ մինչև 8 մլն դրամովԵրևանում հայտնաբերվել է «հուշանվեր» թղթադրամով առևտուր կատարած տղամարդՀԱՄԱՍ-ը պատրաստ է ավարտել բանակցությունները Գազայի պլանի երկրորդ փուլի շուրջԱԶԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանում ճանապարհաշինական ծրագրերըԺանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըԼուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը չի փոխի իր դիրքորոշումը Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հարցումԱԺ նախագահի պաշտոնին ընդառաջ․ Ռուբինյանը ազատում է Ալեն Սիմոնյանի թիմակիցներինՊելեգրինին Սի Ծինփինին հրավիրել է ՍլովակիաՕգոստոսի 1-ից կխստացվի վերահսկողությունը սննդի առաքում իրականացնողների նկատմամբԵրևանում 42-ամյա տղամարդու նկատմամբ քննություն է սկսվել՝ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների դեպքովՕգոստոսի 2-ին մինչև 12 տարեկան երեխաները կերթևեկեն անվճար, մեծահասակները՝ 50% զեղչով Սևանից ոռոգման նպատակով ջրառը 65 տարվա ընթացքում հասել է նվազագույն ցուցանիշիBrent տեսակի նավթի գինը նվազել է՝ մեկ բարելի դիմաց իջնելով 83 դոլարից«Հնարավոր ա տեղափոխվեմ ինֆեկցիոն»․ Էլիզ Մելիքյանը հիվանդանոցում է․ ինչ է պատահել Արման Ծառուկյանը սկսել է պատրաստվել առաջիկա մենամարտինԳուտերեշ. Աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է Կիպրոսի խնդրի արագ լուծումՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին (լուսանկարներ) Դատական հայցեր եմ ներկայացնելու ստահոդ լուրեր տարածողների դեմ․ Հայկ ԿոնջորյանՈւկրաինայում գրեթե 230 բնակավայր մնացել է առանց էլեկտրաէներգիայիՊրեմիերա. Արմենչիկը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ) Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչինԱԺ նոր կայք, սպանություններ, քրեական գործեր. Աշխարհն այլևս չի լսում ԱՄՆ-ին․ ՖրանսիաՃապոնիայում երկրաշարժից հետո երկու ժամվա ընթացքում գրանցվել է 27 հետցնցումԴավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերվել է խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողԱրամ Խաչատրյան փողոցում հուլիսի 29-ից կսահմանափակվի կայանումըՀայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի գործով 2-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել. ՔԿ Ֆինլանդիան վերացրել է Ֆինլանդական ծոցի արևելյան մասում թռիչքների սահմանափակումներըԿրեմլը մեկնաբանել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հնարավոր հանրաքվեն Հեպատիտ C-ի բուժման հաջողությունը Հայաստանում․ 4500-ից ավելի պացիենտ, 96% ապաքինումApple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը ՌԴ արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն վիզայի ազատականացմամբ խրախուսում է Հայաստանի հակառուսական քայլերըԼեհաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի Ուկրաինայի նկատմամբԼիտվան դիտարկում է ԵՄ-ին վճարելու տարբերակը՝ միգրանտներ չընդունելու համարՈղբերգական վթարից հետո Վեդիի երկու գյուղերում ուշքի չեն գալիս. Մոխրացածները Տափերական գյուղից են Հրդեհավտանգ իրավիճակ և քամու ուժգնացում․ եղանակի նոր կանխատեսումը Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը նպատակ ունի վերացնել Կիևից եկող սպառնալիքըՌուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը պնդում է, որ ԵՄ-ն պահանջներ է ներկայացնում ՀայաստանինԵրեք օրում քաղաքացիները ավելի քան 234 միլիոն դրամ են վճարել տարբերվող ավտոհամարանիշների համար Կարո՞ղ են իրավապահները FaceID-ով կամ TouchID-ով հարկադրաբար բացել հեռախոսը․ Արթուր Ղամբարյանի պարզաբանումըԵս հիվանդ ծեր կնոջ տեսք ունեմ, մազեր, հոնքեր, թարթիչներ չունեմ, մինչդեռ նախկինում թարմ մարգարիտ էի. Սիմոնյան Լեհաստանը հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի Ուկրաինայի նկատմամբ
Ամենադիտված