Հրապարակվել են Լուսնի հակառակ կողմի լուսանկարները` արված 60 տարի առաջ
Գիտություն և Մշակույթ
Ռուսաստանի պետական գիտատեխնիկական փատաթղթավորման արխիվը ներկայացրել է Լուսնի հակառակ կողմի առաջին պատկերներից մեկը` արված 60 տարի առաջ «Луна-3» կայանի կողմից՝ գրում է Ria.ru-ն:
Լուսանկարները, քարտեզագրական նյութերը և պատկերները ներկայացվել են գիտատեխնիկական փաստաթղթերի Ռուսաստանի պետական արխիվի կողմից: Հրապարակված նյութերի շարքում կան «Луна-3» կայանի պատկերներ։
Լուսանկարներն արվել են Լուսնի մակերևույթից 60-70 հազար կմ հեռավորությունից:
«Луна-3» կայանը գործարկվել է 1959 թվականի հոկտեմբերի 4-ին՝ «Восток-Л» հրթիռակիրի կողմից և թռիչքի մեջ է գտնվել մոտ 207 օր։ Դրա օգնությամբ, նույն թվականի հոկտեմբերի 7-ին լուսանկարահանվել է լուսնի հակառակ կողմը՝ երկրից 60-70 հազար կմ հեռավորության վրա: Դրանց օգնությամբ կազմվել է նաև առաջին արբանյակային քարտեզը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)