Վալերի Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վալերիյ Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Վալերիյ Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Վալերիյ Օսիպյանը 2018 թվականի մայիսի 10-ին նշանակվել էր ՀՀ ոստիկանության պետ, իսկ 2019-ի սեպտեմբերի 18-ին ազատվել ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից: Նույն օրը, վարչապետի որոշմամբ՝ Վալերիյ Օսիպյանը նշանակվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն