Ինչպես թողնել ծխելը, նույնիսկ եթե չես պլանավորում
Այլ
Դեռ մեկ տարի առաջ ես համոզված էի, որ երբեք չեմ հրաժարվի հին ու բարի սիգարետից, բայց IQOS-ն ամեն ինչ փոխեց:
Մեկ տարի առանց սիգարետի
Անկեղծ ասած՝ ես չէի հավատում, որ երբևէ կկարողանամ հրաժարվել սիգարետից: Ես դա չէի էլ ցանկանում անել: Երբ ընկերեներս թողնում էին ծխելը, հաշվում էին սիգարետը, յուրաքանչյուր ներքաշման համար մեղադրում էին իրենց, ես նույնիսկ այդ մասին չէի մտածում: Ինձ հենց պրոցեսն էր դուր գալիս: Այդպես շարունակվեց 10 տարի՝ մինչև անցած գարուն: Այդ ժամանակ ես առաջին անգամ ծանոթացա IQOS-ին: Անկեղծ ասած՝ ես այն անմիջապես չընդունեցի: Մի քանի շաբաթ ես գլանակներն օգտագործում էի սիգարետի հետ մեկտեղ, իսկ հետո մոռացա սարքի մասին, և երևի չէի էլ հիշի, եթե չլիներ մայրս:
Անվտանգ միջոց, թե՞ ոչ այդքան
Հենց նա դարձավ իմ՝ սիգարետը թողնելու նախաձեռնողը: Ավելի ճիշտ՝ մեկ անգամ մայրս որոշեց փորձել գլանակները (նա ավելի քան 40 տարի սիգարետ էր ծխում), սկսեց շատ հարցեր տալ, տեղեկություններ հավաքել, քննարկել ընկերուհիների հետ, հոլովակներդիտել: Հենց այդպիսի մի հոլովակ դիտելուց հետո ինձ ասաց, որ IQOS-ը շատ են գովում: Այդպահից էլ սկսվեց իմ պատմությունը: Իհարկե ծխելը թողնելու ամենա անվտանգ միջոցը միանգամից թողնելն է, բայց շատերս չենք կարող վերցնել ու մի վայրկյանում հրաժարվել սովորությունից, որ մեզ հետ է եղել տարիներ։
Սկզբում ես միացա մայրիկիս միայն նրան աջակցելու համար: Սակայն այդ գործընթացն աստիճանաբար բերեց սիգարետիցամբողջությամբ հրաժարվելուն:
Այդ օրվանից անցել է գրեթե մեկ տարի: Այդ ժամանակահատվածում ես միայն մեկ անգամ միայն փորձեցի սիգարետ ծխել, որն այնուամենայնիվ չկարողացա նույնիսկվերջացնել: Զգացողություններս մեղմ ասած տհաճ էին՝ սրտխառնոց և զզվանք:
Արտադրողները նույնպես չեն պնդում, որ IQOS-ն ամբողջովին անվտանգ է, բայց այն նվազագույնի է հասցնում շրջապատին հացվող վնասը: Եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք տուփերին առկա «Այս պրոդուկտն ամբողջովին անվտանգ չէ և առաջացնում է կախվածություն նախադասությունը»:
Այժմ կցանկանայի ձեզ հետ կիսվել իմ տպավորություններով՝ անցած այս մեկ տարվա ընթացքում և ասել, որ նպատակներ ունեմ ընդհանրաես անցնել առողջ ապրելակերպի, քանի որ ունեմ շատ ընկերներ, ովքեր ուղղակիորեն թողել են ծխելը այս սարքի միջոցով։
Ծխից զերծ բնակարան
Սկսեմ օրգանիզմից և շրջակա միջավայրից: Եթե հաշվի առնենք, որ առաջ ես ծխում էի բնակարանում, ծուխը ներթափանցում էր պատերի, հագուստի և նույնիսկ կատվի մաշկի մեջ: IQOS-ի անցնելուց հետո ամեն ինչ փոխվեց, քանի որ այն գրեթե հոտ չունի:
Հիմա բնակարանումս թարմ օդ է, և ստիպված չեմ կարմրել, երբ տուն են գալիս չծխող հյուրեր: Նույնիսկ կատուս է այժմ թույլ տալիս իրեն գրկել ծխելիս:
Երկրորդ, և ոչ պակաս կարևոր գործոնն այն է, որ վերացել է բերանի տհաճ հոտը, որից ես տարիներով չէի կարողանում ազատվել: Ավելին, յուրաքանչյուր սիգարետից հետո ձեռքերս լվալու և դրանք հակասեպտիկով մշակելու կարիք այլևս չկա:
Երրորդ. Ես ալևս չեմ տառապում առավոտյան «ծխողի հազից», իսկ հոտառությունս սրվել է: Այժմ ես զգում եմ այն բոլոր բույրերը, որոնք առաջ չէի նկատում, օրինակ՝ գարնան և անձրևի բույրը: Այժմ կարող եմ ներշնչել ամբողջ օդն ու հաճույք ստանալ այդ արբեցնող բույրից:
Ամփոփում
Ընդհանուր առմամբ՝ IQOS-ի օգտագործումը աշխատող տարբերակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանւմ են համեմատաբար ավելի հեշտությամբ թողնել ծխելը կամ էլ գոնե հնարավորինս ծխելուց վնասը քչացնել:Սարքը թույլ է տալիս պահպանել սովորական դարձած պրոցեսն ու զգացողությունները՝ միաժամանակ առաջարկելով ավելի հիգիենիկ, էսթետիկ և քիչ վնասակար այլըտրանք սիգարետին:
Միակ բանը, որ իսկապես կցանկանայի, դա հասարակական վայրերում սիգարետ ծխողների չհանդիպելն է, որպեսզի կրկին չենթարկվեմ նույն վնասակար ազդեցությանը, որից հրաժարվել եմ: Այժմ նորաձև են արևային վահանակները, էլէկտրո մեքենաները, աշխարհն առանց պլաստիկի և IQOS-ն էլ նման մի բան է։
Աղբյորը՝ tsa.ua.ru


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն