Արթուր Թովմասյանը հաղթահարել է ԱԱ-ի որակավորման փուլի արգելքը
Սպորտ
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Թովմասյանը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ:
Շտուտգարտ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության օղակների վարժության որակավորման փուլում Թովմասյանը հավաքել է 14․566 միավոր և 8-րդ հորիզոնականով դուրս եկել եզրափակիչ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Դավթյանը գրանցած արդյունքները. բազմամարտում (37-րդ տեղ), հենացատկերում (25-րդ տեղ), նժույգթափերում (33-րդ տեղ), օղակներում (26-րդ տեղ), ազատ վարժությունում (62-րդ տեղ) և զուգափայտերում (140-րդ տեղ): Հարություն Մերդինյանը ևս չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Նա նժույգթափերում 13-րդն է:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան