Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքները ԱԺ նախագահի պաշտոնին ընդառաջ․ Ռուբինյանը ազատում է Ալեն Սիմոնյանի թիմակիցներին Օգոստոսի 1-ից կխստացվի վերահսկողությունը սննդի առաքում իրականացնողների նկատմամբ Երևանում 42-ամյա տղամարդու նկատմամբ քննություն է սկսվել՝ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների դեպքով Օգոստոսի 2-ին մինչև 12 տարեկան երեխաները կերթևեկեն անվճար, մեծահասակները՝ 50% զեղչով Սևանից ոռոգման նպատակով ջրառը 65 տարվա ընթացքում հասել է նվազագույն ցուցանիշի «Հնարավոր ա տեղափոխվեմ ինֆեկցիոն»․ Էլիզ Մելիքյանը հիվանդանոցում է․ ինչ է պատահել Արման Ծառուկյանը սկսել է պատրաստվել առաջիկա մենամարտին ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին (լուսանկարներ) Դատական հայցեր եմ ներկայացնելու ստահոդ լուրեր տարածողների դեմ․ Հայկ Կոնջորյան Պրեմիերա. Արմենչիկը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ) Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին 

Վիրավորված եմ, իսկապես ամոթ է․ ինչո՞ւ է Հրանտ Մովսիսյանն ուզում ազատվել աշխատանքից

Հասարակություն

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հրանտ Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր դիմումը՝ ուղղված  ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին։ Մովսիսյանն ուզում է ազատվել աշխատանքից՝ «վիրավորական ցածր աշխատավարձի» պատճառով։ Հարցի մանրամասները պարզելու համար ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցել է Մովսիսյանի հետ։

«Ուսումնական տարվա սկզբին ինձ ասացին, որ աշխատաժամերը քիչ են, այդ իսկ պատճառով աշխատավարձը քիչ է լինելու, բայց չէի պատկերացնի, որ այդքան փոքր։ Հարցնում եմ, թե ինչու է ժամերը քիչ, ով է զբաղվում այդ հարցով։ Ես մեղավոր չեմ, որ ժամերը քիչ են»,-նշեց նա։

Ըստ Մովսիսյանի՝ ինքը արժանի չէ այդքան գումարով աշխատելու։ Ավելին, եթե իրեն ասեին, որ գումար չունեն, չեն կարող վարձատրել, ինքը կհասկանար։ Կգնար առանձին վարպետության դասեր կաներ, ամեն ձև կօգներ ու կաջակցեր ուսանողներին։ Բայց գոնե խաբված չէր լինի։

«Ես չեմ ուզում անձնավորել, չգիտեմ էլ ով է մեղավոր, ով մեղավոր չի։  Բայց չգիտեմ էլ, թե ինչու է այսպես լինում։ Եթե անկեղծ՝ նույնիսկ չգիտեմ էլ հիմա մենք պետք ենք, թե պետք չենք։ Ուղղակի որոշեցի դուրս գալ, գոնե ես ինձ հարգեմ»,- նշեց ։

Ռեժիսորը Թատերական ինստիտուտում դասավանդում է 10 տարի․ «Բացի նրանից, որ դասախոս եմ, շատ գործեր եմ արել այս երկրի համար ու անում եմ։ Հիմա էլ Էրեբունի-Երևան տոնակատարությամբ եմ զբաղված։ Իմ բոլոր ուսանողներին տարել եմ բոլոր նկարահանման հրապարակները, որտեղ եղել եմ։ Նրանք ինձ հետ անցել են իմ անցած բոլոր ճանապարհները։ Սովորեցրել ու կրթել եմ նրանց։ Նախկին ուսանողներս աշխատանք ունեն, որը ես եմ գտել , ոչ թե ինստիտուտն է ապահովել»։  

Մովսիսյանը կարծում է, որ ինստիտուտը ուղղակի չի գնահատել իրեն, կամ էլ գնահատել է  28․000 դրամով։

«Այս պատմության մեջ ուսանողները մեղք չունեն։ Նախարարությանն էլ ասելու ոչինչ չունեմ։ Ուզում եմ հասկանալ՝ ով է ինձ տեր կանգնելու, ով է ինձ հարգելու այսքան տարիների աշխատանքի համար»,- նշեց ռեժիսորը։

Մովսիսյանն ասում է, որ վիրավորված է․«Հասկանո՞ւմ եք, ամեն ինչ փողի մեջ չի, բայց այսպես վարվել էլ չի կարելի։ Ախր ես անուն-ազգանուն ունեցող մարդ եմ։  Փողի մեջ չի ամեն ինչ, ես կարող եմ առանց փողի էլ անել, սովորեցնել, կրթել, օրինակ ծառայել»։  

Ամենակարևորը մարդկային հարաբերություններն ու մարդուն հարգելն է,- ասում է Մովսիսյանը, հավելելով, որ հենց այդ հարգանքն է պակասել։

Մեր այն հարցին, թե էլի կան իր նման դասախոսներ, ովքեր դժգոհ են, պատասխանեց, որ չգիտի, գուցե լինեն, բայց ինքը չի հետաքրքրվել։

«Ես չեմ ուզում վերադառնալ ինստիտուտ, բայց ինչ կարողացել ՝ արել եմ ինստիտուտի համար։  Ես ունեմ անուն-ազգանուն, որը շատերը կերազեն ունենալ»,- նշեց Մովսիսյանը։

«Վիրավորված եմ, իսկապես  ամոթ է։ Մի քիչ մարդկանց գնահատեք»,- խոսքն ամփոփելով ասաց ռեժիսորը։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև ԵԹԿՊԻ-ի ռեկտորի հետ, բայց ապարդյուն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըԼուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը չի փոխի իր դիրքորոշումը Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հարցումԱԺ նախագահի պաշտոնին ընդառաջ․ Ռուբինյանը ազատում է Ալեն Սիմոնյանի թիմակիցներինՊելեգրինին Սի Ծինփինին հրավիրել է ՍլովակիաՕգոստոսի 1-ից կխստացվի վերահսկողությունը սննդի առաքում իրականացնողների նկատմամբԵրևանում 42-ամյա տղամարդու նկատմամբ քննություն է սկսվել՝ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների դեպքովՕգոստոսի 2-ին մինչև 12 տարեկան երեխաները կերթևեկեն անվճար, մեծահասակները՝ 50% զեղչով Սևանից ոռոգման նպատակով ջրառը 65 տարվա ընթացքում հասել է նվազագույն ցուցանիշիBrent տեսակի նավթի գինը նվազել է՝ մեկ բարելի դիմաց իջնելով 83 դոլարից«Հնարավոր ա տեղափոխվեմ ինֆեկցիոն»․ Էլիզ Մելիքյանը հիվանդանոցում է․ ինչ է պատահել Արման Ծառուկյանը սկսել է պատրաստվել առաջիկա մենամարտինԳուտերեշ. Աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է Կիպրոսի խնդրի արագ լուծումՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին (լուսանկարներ) Դատական հայցեր եմ ներկայացնելու ստահոդ լուրեր տարածողների դեմ․ Հայկ ԿոնջորյանՈւկրաինայում գրեթե 230 բնակավայր մնացել է առանց էլեկտրաէներգիայիՊրեմիերա. Արմենչիկը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ) Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչինԱԺ նոր կայք, սպանություններ, քրեական գործեր. Աշխարհն այլևս չի լսում ԱՄՆ-ին․ ՖրանսիաՃապոնիայում երկրաշարժից հետո երկու ժամվա ընթացքում գրանցվել է 27 հետցնցումԴավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերվել է խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողԱրամ Խաչատրյան փողոցում հուլիսի 29-ից կսահմանափակվի կայանումըՀայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի գործով 2-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել. ՔԿ Ֆինլանդիան վերացրել է Ֆինլանդական ծոցի արևելյան մասում թռիչքների սահմանափակումներըԿրեմլը մեկնաբանել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հնարավոր հանրաքվեն Հեպատիտ C-ի բուժման հաջողությունը Հայաստանում․ 4500-ից ավելի պացիենտ, 96% ապաքինումApple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը ՌԴ արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն վիզայի ազատականացմամբ խրախուսում է Հայաստանի հակառուսական քայլերըԼեհաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի Ուկրաինայի նկատմամբԼիտվան դիտարկում է ԵՄ-ին վճարելու տարբերակը՝ միգրանտներ չընդունելու համարՈղբերգական վթարից հետո Վեդիի երկու գյուղերում ուշքի չեն գալիս. Մոխրացածները Տափերական գյուղից են Հրդեհավտանգ իրավիճակ և քամու ուժգնացում․ եղանակի նոր կանխատեսումը Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը նպատակ ունի վերացնել Կիևից եկող սպառնալիքըՌուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը պնդում է, որ ԵՄ-ն պահանջներ է ներկայացնում ՀայաստանինԵրեք օրում քաղաքացիները ավելի քան 234 միլիոն դրամ են վճարել տարբերվող ավտոհամարանիշների համար Կարո՞ղ են իրավապահները FaceID-ով կամ TouchID-ով հարկադրաբար բացել հեռախոսը․ Արթուր Ղամբարյանի պարզաբանումըԵս հիվանդ ծեր կնոջ տեսք ունեմ, մազեր, հոնքեր, թարթիչներ չունեմ, մինչդեռ նախկինում թարմ մարգարիտ էի. Սիմոնյան Լեհաստանը հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի Ուկրաինայի նկատմամբWSJ․ Թրամփը լավատեսորեն է գնահատում Ուկրաինայի հարցով խաղաղ համաձայնագրի հնարավորությունըԶինեդին Զիդանը գլխավորել է Ֆրանսիայի ազգային հավաքականըABC News․ Զելենսկին և Նեթանյահուն կփորձեն ստանալ Թրամփի աջակցությունըՓաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանի նկատմամբ իրականացվող գործողություններըԱրարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր ավտոբուսովՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դատարանը վերացրել է Դավիթ Ղազինյանի կալանքը և անդրադարձել վարչական հսկողությանըԿինը տան ձեղնահարկում հայտնաբերել է լուսանի որջը՝ ձագերովԹուրքիան սկսել է Գյումրի տանող երկաթուղային հատվածի վերակառուցումը Պետդումայի պատգամավորը հայտարարել է Ուկրաինայի հետ նոր բանակցությունների մեկնարկի մասինԱրթուր Խաչատրյան․ ԵՄ-ին անդամակցության ապագան մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ իրական Երեխաների անկեղծությունը սահմաններ չունի, բոլորն էլ «Ճախրուկ»-ի ընկերներն ենDaily Express-ը Պուտինի հայտարարությունը գնահատել է որպես նախազգուշացում Արևմուտքին
Ամենադիտված