Ֆինլանդիա-Հայաստան խաղի տոմսերի վաճառքը՝ մինչև հոկտեմբերի 10-ը
Սպորտ
Հոկտեմբերի 15-ին` Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում, կկայանա Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի ութերորդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը: Ֆինլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները: Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը հետևյալ կայքից՝ https://www.ticketmaster.fi/event/259049?CL_ORIGIN=ORIGIN8&language=en-us: Ցանկալի է կայքից օգտվել համակարգչային տարբերակով:
Միայն հայ երկրպագուները կարող են գնել այս տոմսերը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի կայքը:
Գրանցվելուց հետո յուրաքանչյուր օգտատեր կունենա 9,5 րոպե տոմսի պատվերն իրականացնելու համար: Հայկական կողմին հատկացվել է «Վերիտաս» մարզադաշտի O տրիբունայի O սեկցիան: Տոմսերի արժեքն է 33 եվրո։ Տոմսերը կարող եք ձեռք բերել մինչև հոկտեմբերի -ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան