Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

«Թարգմանչաց տոնը» կմիջազգայնանա և Հայաստանում կհյուրընկալի տասը արտասահմանյան ներկայացուցիչների

Գիտություն և Մշակույթ

Հայաստանի գրողների միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ առաջին անգամ «Թարգմանչաց տոնը» նշվելու է որպես միջազգային տոն:

«Թարգմանչաց տոն» միջազգային գրական փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 10-15-ը: Տոնի շրջանակում Հայաստանը հյուրընկալելու է գրողների, թարգմանիչների աշխարհի տարբեր երկրներից մարդկանց, որոնք հայ գրականության ինքնատիպ նմուշները թարգմանել են իրենց լեզվով` նպաստելով մեր գրականության հանրահռչակմանը:

Հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ այս տարի դնում են տոնի միջազգայնացման հիմքը: «Մենք հյուրընկալելու ենք գրողների, թարգմանիչների արտերկրից: Նրանցից են Վահիդ Նադերը Գերմանիայից, Ղավամեդդի Ռազավիզադեն և Վարանդը Իրանից, Կալինա Իզաբելա Զիոլան Լեհաստանից, Ալան Ուայթհորնը Կանադայից, Նինա Գաբրիելյանը Ռուսաստանից, Մաղվալա Գոնաշվիլին, Բաղաթեր Արաբուլին, Մանանա Գոգիաշվիլին Վրաստանից, Վարդան Հակոբյանը Արցախից  և Օլեքսանդր Բոժկոն Ուկրաինայից: Հրավիրվածների մի մասը հայ գրականության նմուշները թարգմանել են իրենց լեզվով և Հայաստանում ներկայացնելու են իրենց աշխատանքը»,-տեղեկացրեց Միլիտոնյանը:

Նրա խոսքով` տոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին Հայաստանի գրողների միությունում: Հոկտեմբերի 12-ին հյուրերը և փառատոնի մասնակիցները կայցելեն Օշական, կմասնակցեն «Թարգմանչաց տոնի» միջոցառումներին, որտեղ կանցկացվի «Կանթեղ» մրցանակաբաշխությունը: Փառատոնի մյուս օրերին հյուրերը կլինեն Գյումրիում, կհանդիպեն Շիրակի մարզի գրողների հետ, կծանոթանան տեղի մշակութային կենտրոններին:

Խոսելով «Թարգմանչաց տոնի» կարևորության մասին` Միլիտոնյանը շեշտեց, թե յուրաքանչյուր հայ մարդ գիտի, որ այն դարերի պատմություն ունի: «Դեռ 5-րդ դարում, երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց գրերը, անմիջապես սկսեցին թարգմանություններ իրականացնել Սահակ Պարթևը, Մաշտոցը, Կորյունը և այլք: Թարգմանվեց Աստվածաշունչը. եզակի իրադարձություն է, երբ գրերի գյուտից անմիջապես հետո երկրում նման մեծ ձեռնարկ են իրագործում, ինչը դարձավ մեր ժողովրդի ոչ միայն ինքնության պահպանման, այլև պետականության հիմքը»,-ընդգծեց միության նախագահը:

Նա կարևորեց այն փաստը, որ վերջին 15 տարում մեր և՛ դասական, և՛ ժամանակակից թարգմանական գրականության այլ երկրներում տպագրումն ու հրատարակումը բարձր ալիքի վրա են:

Միլիտոնյանի հավաստիացմամբ` դրան նպաստել է այն, որ  հայ գրականության բազմաթիվ նմուշներ թարգմանվում են օտար լեզուներով, ներկայացվում միջազգային ցուցահանդեսներում, փառատոններում, արդյունքում մեր գրականության նկատմամբ օտարների հետաքրքրությունը գնալով մեծանում է:

«Մենք գրական ամուր կապեր ունենք մի շարք երկրների հետ, որոնց թվում են Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Սերբիան, Գերմանիան, Բուլղարիան, Ռումինիան, Վրաստանը, Իրանը: Վերջին չորս տարվա ընթացքում կապերն ամրապնդվել են նաև Ղազախստանի, Լիտվայի, Լեհաստանի, Չինաստանի հետ:

Համագործակցության լայն շրջանակը նպաստեց, որ որոշվեր «Թարգմանչաց տոնը» միջազգայնացնել: «Այդ գաղափարը քննարկել ենք նաև Վեհափառի հետ: Ծրագիրը ներկայացրել ենք մրցույթի և ստացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհը»,-ասաց նա:

Գրողների միությունը վերջին 20-30 տարվա ընթացքում «Թարգմանչաց տոնը» նշել է միջազգային մակարդակով, տարբեր երկրներից Հայաստան են հրավիրվել  գրողներ, թարգմանիչներ: Վերջին  տարիներին հիմնվել է «Կանթեղ» անունով մրցանակ, որը տրվում է Սփյուռքի և Հայաստանի լավագույն թարգմանիչներին:

«Թարգմանչաց տոնը» Հայաստանի Հանրապետությունում սահմանված պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին: Հայ առաքելական եկեղեցին, Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներին դեռևս վաղ միջնադարում դասել է եկեղեցու սրբերի շարքը և սահմանել հատուկ՝ Սրբոց թարգմանչաց տոն: «Թարգմանչաց տոնը» նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Տոնակատարությունը պաշտոնապես բացվում է Օշականում՝ Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ: Երևանում, Գառնիում և այլ վայրերում կազմակերպվում են շքեղ տոնախմբություններ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված