Երևանի 2801-ամյակի համար ծախսվելու է 150 մլն դրամ. միջոցառումներ կլինեն բոլոր վարչական շրջաններում
Հասարակություն
«Էրեբունի-Երևան»-ի 2801-ամյակի առթիվ քաղաքային բյուջեից նախատեսվում է ծախսել 150 մլն ՀՀ դրամ:
Այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մենք այս տարի որոշել ենք գնալ ապակենտրոնացման ուղիով, և որոշում է կայացվել, որ բոլոր վարչական շրջանները ունենալու են հավասարապես նույն միջոցառումը»,- նշեց Մարությանը և հավելեց, որ կլինի նաև մեկ փակ միջոցառում հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Քաղաքապետի խոսքով՝ միջոցառումների բյուջեն կազմելու է մոտ 150 մլն դրամ:
Նախորդ տարի ծախսվել էր մոտ 250 մլն ՀՀ դրամ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն