Մեկնարկել է «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագիրը
Հասարակություն
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» հայաստանյան կազմակերպության կողմից իրականացվող «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի համակարգող խմբին և ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի հիմնական ուղղություններն ու առանցքային հարցերը, ինչպես նաև քննարկվել են Նախարարության հետ համագործակցության մեխանիզմներն ու հեռանկարները։
Ծրագրի շրջանակում 2019-2020թթ-ների ընթացքում նախատեսվում է՝
- Փոքր դրամաշնորհային մրցույթ ՀԿ-ների համար իրավախախտում կատարած անձանց մասնակցությամբ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով,
- Լրագրողական հոդվածների մրցույթ՝ բանտային կրթության հիմնախնդիրները լուսաբանելու նպատակով (2020թ.-ի հունվարից),
- ՔԿՀ-ներում կրթության կազմակերպման և իրականացման առկա իրավիճակի վերաբերյալ ամփոփ հետազոտություն:
Այս հանդիպմամբ հայտարարվել է «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի մեկնարկը։
Հանդիպմանը մասնակցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն,Աշոտ Հայրապետյանը, Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը, Բանտային կրթության միջազգային ցանցի (PEN) հիմնադիր անդամ Գայանե Հովակիմյանը, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ նախագահ Սեդա Մուրադյանը, Ծրագրի փորձագետ Դավիթ Թումասյանը, ինչպես նաև Արդարադատության նախարարության և ԱՆ քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները»,- նշված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն