ԲԴԽ-ն քաղհասարակություն ներկայացուցիչների հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումները
Իրավունք
Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 8-ին ընդունել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Քննարկվել են նրանց կողմից Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման ճանապարհին առաջարկվող ծրագրային ռազմավարական դրույթները և դրանց իրագործման հարցում Բարձրագույն դատական խորհրդի դերը: Այս մասին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ «Ծրագրային հիմնադրույթների և գործողությունների շրջանակը վերաբերում է.
- վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների, պրոբացիայի և խնամակալության ինստիտուտների կարողությունների և դիրքի ամրապնդմանը,
- ՔՀԿ-ների և մեդիայի՝ բարեփոխումների ընթացքը վերահսկելու կարողությունների բարելավմանը,
- պետական կառույցների ու քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ու պատշաճ հաղորդակցության խթանմանը։
Բարձրագույն դատական խորհուրդը վերահաստատել է իր պատրաստակամությունը բաց, կառուցողական համագործակցության և ընդգծել, որ ողջունում է դատական իշխանության հեղինակության բարձրացմանը, հանրության կողմից օբյեկտիվ ընկալմանը նպաստող ցանկացած նախաձեռնություն»,- նշված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան