Վիտալի Բալասանյանի հայտարարությունը ահաբեկչական տարրեր է պարունակում. Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
Քաղաքական«Իմ Քայլը» կուսակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը անդրադարձել է Արցախի Անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, թե իր անձի, Արցախի և Հայաստանի հանրապետությունների ժողովուրդների անվտանգությանը սպառնացող յուրաքանչուր մարդու ֆիզիկապես կոչնչացնեն:
Պատգամավորը այս հայտարարությունը մերկապարանոց և վտանգավոր համարեց: «Ես կարծում եմ, որ իրավապահ մարմինները պետք է ուշադրություն դարձնեն այդ հայտարարության բովանդակությանը, և հասկանան՝ արդյոք այդ բովանդակության մեջ որևէ հանցակազմ կա, որովհետև հնչել է սպանության սպառնալիք, ատելության խոսք»:
Նրա կարծիքով Բալասանյանի հայտարարության մեջ ահաբեկչական տարրեր կան: «Նա սպառնալիքի լեզվով է խոսել ժողովրդի կողմից ընտրված իշխանության հետ, նշանակում է ֆիզիկական սպառնալիք հնչեցրեց հենց ժողովրդի նկատմամբ»:
Կոնջորյանի պնդմամբ հայտարարությունների այսպիսի շարքը իշխանություններին սադրելու, հունից հանելու նպատակ է հետապնդում: «Ուզում են, որ մենք անհամաչափ արձագանք տանք, և հետո իրենք ասեն, թե զոհի կարգավիճակում են: Մենք մեր հետևություններն անում ենք առանց նյարդայնանալու: Հանրությունն էլ համարժեք արձագանք է տալիս նրա հայտարարությանը, որովհետև ոչ մի առողջ բանականություն ունեցող մարդու գլխում նման հայտարարությունը տեղավորվել չի կարող»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն