Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում Արգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչը Խաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետ Եվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվել Ռուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչ Ղրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ Պուտին Ամերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվել Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են Հոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումը Ռուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդ Բանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունը Ռուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ Reuters 

Ադրբեջանը շարունակում է խոսել սպառնալիքի լեզվով. Արցախի ՄԻՊ-ն ամփոփում է իր ստրասբուրգյան այցը

Արցախ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր ստրասբուրգյան այցը արդյունավետ է գնահատում: Նրա խոսքով, շոշափելի արդյունքները տեսանելի են: Այնտեղ գտնվելու գլխավոր նպատակը չկարգավորված հակամարտությունների տարածքներում մարդու իրավունքների պաշտպանության և այդ տարածքների միջազգային ընդգրկվածության հետ կապված հարցերը քննարկելն էր:

«Իմ ելույթի ժամանակ նշել եմ, որ ինչպես մի շարք միջազգային փաստաթղթեր, այնպես էլ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, սահմանում են, որ մարդու իրավունքները համընդհանուր են: Անկախ որևէ պետության կարգավիճակից , տվյալ տարածքի բնակիչները չպետք է զրկված լինեն մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր մեխանիզմներից: Չնայած այդ դրույթներին, իրականում չճանաչված պետությունների բնակիչները մեկուսացած են միջազգային հանրությունից, միջազգային ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունից»,-ասուլիսում ասաց Արտակ Բեգլարյանը: Նրա խոսքով, այս դեպքում բացառություն չէ Արցախի Հանրապետությունը: Իր ելույթում Արտակ Բեգլարյանը նշել է, որ դա երեք մակարդակներում բացասական է անդրադառնում մարդու իրավունքների պաշտպանության վրա: Առաջին մակարդակը տեղականն է, երկրորդը՝ տարածաշրջանային, երրորդը՝ միջազգային: Տեղական մակարդակն այն է, որ ինստիտուցիոնալ զարգացման առումով բավական շատ խնդիրներ են առաջանում, քանի որ միջազգայնորեն մեկուսացած  է տվյալ պետությունը: Պետական մարմինները միջազգային փորձին ուղիղ առումով հաղորդակից չեն լինում:

«Արդյունքում՝ մնում ենք մենակ, նույնիսկ եթե քաղաքական կամքը գոյություն է ունենում: Արցախի պարագայում բավական շատ հաջողություններ ունենք՝ շնորհիվ ներքին ներուժի և Հայաստանի աջակցության, բայց դա բավարար չէ»,-ասաց Արտակ Բեգլարյանը:

Երկրորդ մակարդակը, որը տարածաշրջանայինն է, պայմանավորված է հակամարտությամբ: Արցախի պարագայում խնդիրը Ադրբեջանի հետ է, որը սպառնալիքների դիրքերից է հանդես գալիս: Արտակ Բեգլարյանը Ստրասբուրգում կոնկրետ օրինակներով ներկայացրել է, թե այդ համատեքստում արցախցիները մարդու իրավունքների ինչ խախտումներ են ունենում:

«Ապրիլյան պատերազմն այդ ցցուն օրինակներից է, երբ վառ կերպով դրսևորվեցին Ադրբեջանի հայատյաց  քաղաքականության հետևանքները: Ընդգծել եմ, որ մեր հանդեպ սպառնալիքների ու սահմանափակումների հիմնական աղբյուրը Ադրբեջանի պետական մակարդակով հայատյաց  քաղաքականությունն է: Ներկայացրել եմ օդանավակայանի դեպքը, որը ազատ տեղաշարժի իրավունքի կոպիտ խախտում է, Ադրբեջանի կողմից Արցախ այցելած անձանց դեպքում, այսպես կոչված, «սև ցուցակը», որը ոտնահարում է Արցախ այցելած քաղաքացիների իրավունքները: Անդրադարձ եմ կատարել միջազգային ներդրողների հանդեպ հետապնդումներին, որ Արցախում գործունեություն չծավալեն և այլն»,-ասաց Արցախի

Երրորդը միջազգային մակարդակն է, երբ մարդու իրավունքների ոտնահարումը տեղի է ունենում միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների կողմից: Օրինակները շատ են, մասնավորապես, Արցախի փաստաթղթերի ճանաչման խնդիրը, այդ թվում դիպլոմների, քաղաքացիական ակտերի և այլն:

 «Ասեմ, որ միջոցառմանը ներկա էին Եվրոպայի խորհրդի բավական շատ պաշտոնյաներ, դիվանագետներ, փորձագետներ: Իմ ելույթից հետո արձագանքը դրական էր, իմ բարձրացրած դիտարկումներն ընդունելի էին: Դրանից բացի, հետաքրքրություն եմ նկատել հենց Արցախի հարցերի հետ կապված. որոշ պաշտոնյաներ փորձել են ավելի շատ տեղեկություններ ստանալ մարդու իրավունքների պաշտպանության, առկա իրավիճակի մասին»,-ասաց Արտակ Բեգլարյանը: Նրա խոսքով՝ շոշափելին այս պահին այն է, որ տեղեկությունների ու նյութերի փոխանակում լինի, լավագույն տարբերակը՝ որ ուղիղ շփումներ լինեն: Արցախի ՄԻՊ-ն արձագանքեց նաև իր այցելության ու ելույթի վերաբերյալ Ադրբեջանի արձագանքին, այնտեղ պաստառներով ադրբեջանցիների հավաքին:

«Ես ներկայացրել եմ զուտ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, դրանից բխող խնդիրները: Ադրբեջանցիները, որոնք ներկա էին, քաղաքական կարգախոսներով պաստառներ էին բարձրացրել»,-ասաց նա:

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Արցախի ՄԻՊ-ը գտնվում էր Ստրասբուրգում: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ու աջակցությամբ այնտեղ մասնակցել է միջոցառման, ինչպես նաև մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի տարբեր շրջանակների պաշտոնյաների հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի Օշականում
Ամենադիտված