«Ոչ, ես չեմ ազատվել պաշտոնից»․ Դավիթ Տոնոյան
Քաղաքական
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերքեց քիչ առաջ մամուլում տարածված տեղեկությունները, թե ինքն ազատվել է պաշտոնից։
«Ոչ, ես չեմ ազատվել Պաշտպանության նախարարի պաշտոնից»,- ասաց նա։
Ըստ տեղեկությունների՝ քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Դավիթ Տոնոյանի հետ և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Հետաքրքրվեցինք՝ հանդիպե՞լ է վարչապետի հետ, սակայն Տոնոյանը սա ևս հերքեց․ «Ոչ, չենք հանդիպել»,- նշեց նա։
Տեղեկություններ էին տարածվել նաև, թե Փաշինյանն այս որոշումն ուղարկել է նախագահին։
«Այս պահի դրությամբ նախագահի աշխատակազմում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականի դիմում առկա չէ»,- ասաց նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների խնդրանքով նույնպես մեկնաբանել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու մասին լուրերը: «Անհեթեթ լուրեր են»,- հայտարարել է Փաշինյանը:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն