Ալերգիա ունեմ «Ռեալ»-ի մարզաշապիկներից. Պիկե
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Խերարդ Պիկեն խոստովանել է, որ երբեք չի կրել Մադրիդի «Ռեալ»-ի մարզաշապիկը:
«Երբեք չեմ կրել «Ռեալ»-ի մարզաշապիկը: Ինձ թվում է, որ եղել են դեպքեր, երբ «Ռեալ»-ի ֆուտբոլիստների հետ խաղից հետո մարզաշապիկները փոխանակել ենք, բայց ես երբեք դրանք չեմ կրել, քանի որ ալերգիա ունեմ դրանցից» — Ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport.es-ը:
Պիկեի պայմանագիրը կատալոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022թ-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն