ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ) Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում Հայաստանը Իրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Բաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Վանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել 

Կրթությունը զարգացման հիմք. Մեկնարկեց «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» համաժողովը

Հասարակություն

Երիտասարդների զարգացմանն ուղղված նոր մոտեցումները ներկայացնելու նպատակով հոկտեմբերի 9-ին Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկեց «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» (Living smart-empowering youth) խորագրով համաժողովը՝ նվիրված Արևելյան գործընկերության տասնամյակին:

Համաժողովը ՀՀ-ԵՄ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության կարևորագույն հարթակ է կրթության, երիտասարդության, ստեղծարար մտածողության և թվային օրակարգերի հարցերը քննարկելու, անդամ երկրների և մի շարք միջազգային կազմակերպությունների փորձի փոխանակում իրականացնելու և գործընկերության հաջորդ փուլերը ուրվագծելու համար:

Միջոցառմանը որպես հիմնական բանախոս հանդես եկավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Երբ ես արտերկրում իմ երկիրն եմ ներկայացնում, երբեմն մտածում եմ, թե ստարտափի նախագահ եմ: Հայաստանը մի մեծ ստարտափ է. այն շատ հարուստ և հազարավոր տարիների պատմություն ունի, բայց այսօր Հայաստանը ստարտափ է: Շատերը մտածում են, որ մենք շատ ավելի մեծ ներուժ ունենք, քան իրականում օգտագործում ենք, դա հենց ստարտափի նկարագրությունն է»,-նշեց նախագահը:

Դիմելով համաժողովի երիտասարդ մասնակիցներին՝ նախագահը հորդորեց  ապրել խելացի, կրթությունը ճիշտ օգտագործել, հնարավորինս շատ բան սովորել: «Ֆիզիկապես խելացի ապրելու սովորություն ունեցեք, մարզվեք, ուշադիր եղեք սննդակարգին, բայց մնացեք երիտասարդ, ինչպես Շառլ Ազնավուրը 94 տարեկանում, որի վերջին համերգը մահվանից մի քանի օր առաջ էր տեղի ունեցել: Խելացի ապրեք Քըրք Քըրքորյանի նման, որն իր վերջին բիզնես գործարքն արել էր մահվանից երկու օր առաջ: Կյանքն ապրեք որպես երիտասարդ մարդ, որովհետև երիտասարդ լինելը տարիքի հետ կապված չէ»,-շեշտեց Սարգսյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն անդրադարձավ կրթության և նորարարության փոխկապակցվածության խնդրին. «Մարդկային կապիտալի զարգացման հետ կապված ծրագրերը, որոնց թիրախում երիտասարդներն են, մեզ համար առաջնային նշանակություն ունեն: Այսօր մենք քայլ ենք կատարում դեպի այլ դարաշրջան, որտեղ կրթության հարացույցի մեջ կատարվել են կարևոր փոփոխություններ` կրթության մասսայականացում, բաց դասընթացներ, կրթական կենտրոնների տեղաշարժեր, ապակենտրոնացում: Մասնագիտությունները, կրթական ծրագրերի միջև ջրբաժաններն այլևս ընդգծված չեն: Երբ մենք երազում ենք ապագայի մասին, պետք է հասկանանք, որ այն վաղվա համար չէ: Մենք նախագծում ենք ապագան` բոլորս միասին` արհեստավարժ մասնագետներով, երիտասարդներով, որոնք աջակցում են միմյանց նոր հնարավորություններ ստեղծելու գործում: Մենք պետք է ոչ թե ձգտենք զարգացման, այլ ինքներս դառնանք այդ զարգացումը»,-ընդգծեց Արևիկ Անափիոսյանը:

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն էլ նշեց, որ ցանկանում են հնարավորություններով զինել երիտասադրներին: «Մենք պետք է  նոր հնարավորություններ ընձեռենք երիտասարդներին: Այդ նպատակով  առաջնահերթ ենք համարում համագործակցությունը կրթության նորարարության բնագավառում, թվայնացման ոլորտում»,-ասաց դեսպանն ու շեշտեց, որ Հայաստանն ընթանում է լուրջ բարեփոխումների ճանապարհով, ու Եվրոպական  միությունը աջակցում է  Հայաստանին:

«Ձեր կապիտալը երիտասարդներն են. նրանք են կառուցում ձեր ապագան, ուստի անհրաժեշտ է նրանց որակյալ կրթություն տալ»,-ասաց Անդրեա Վիկտորինը:

Միջոցառումը բաղկացած էր չորս թեմատիկ պանելներից, որոնց շրջանակներում անդրադարձ կատարվեց նախորդ տասը տարվա ընթացքում կրթության և նորարարության ոլորտում Արևելյան գործընկերության  շրջանակում գրանցված հաջողություններին, առկա մարտահրավերներին և ԱլԳ ապագա տեսլականին: Քննարկվեցին կրթությանը, ձեռնարկատիրությանը, երիտասարդությանը, ստեղծարար մտածողությանը, թվայնացմանն ու խելացի մասնագիտացումներին վերաբերող հարցեր:

Համաժողովը Եվրոպական միության աջակցությամբ կազմակերպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Արտաքին գործերի նախարարության և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրոՋիգանը հերքել է նախկին կնոջն ու երեխաներին հաշվեհարդարով սպառնալու մասին պնդումներըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվելԳիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրըՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Բուչայի հարցով Լավրովի և Գուտերեշի զրույցը«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրելՄիրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Իսրայելի համարԲաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»Արաղչին Լավրովին տեղեկացրել է Հորմուզի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների մասինՀռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել չընդունել պատերազմի անխուսափելիությունը
Ամենադիտված