Ողբերգական վթարից հետո Վեդիի երկու գյուղերում ուշքի չեն գալիս. Մոխրացածները Տափերական գյուղից են Հրդեհավտանգ իրավիճակ և քամու ուժգնացում․ եղանակի նոր կանխատեսումը Երեք օրում քաղաքացիները ավելի քան 234 միլիոն դրամ են վճարել տարբերվող ավտոհամարանիշների համար Կարո՞ղ են իրավապահները FaceID-ով կամ TouchID-ով հարկադրաբար բացել հեռախոսը․ Արթուր Ղամբարյանի պարզաբանումը Ես հիվանդ ծեր կնոջ տեսք ունեմ, մազեր, հոնքեր, թարթիչներ չունեմ, մինչդեռ նախկինում թարմ մարգարիտ էի. Սիմոնյան Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանի նկատմամբ իրականացվող գործողությունները Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր ավտոբուսով Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դատարանը վերացրել է Դավիթ Ղազինյանի կալանքը և անդրադարձել վարչական հսկողությանը Թուրքիան սկսել է Գյումրի տանող երկաթուղային հատվածի վերակառուցումը Արթուր Խաչատրյան․ ԵՄ-ին անդամակցության ապագան մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ իրական Երեխաների անկեղծությունը սահմաններ չունի, բոլորն էլ «Ճախրուկ»-ի ընկերներն են 

Չի կարող տնտեսական հեղափոխությունը լինել մենախոսություն, դա պետք է լինի երկխոսություն. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 9-ին մասնակցել է «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովին՝ նվիրված տնտեսական հեղափոխության իրականացման ուղղությամբ անելիքներին: Խորհրդաժողովի շրջանակում ներկայացվել է համանուն գիրքը, որում ամփոփված են ՀՀ առաջատար տնտեսագետների գիտական ուսումնասիրությունների արդյունքներն ու գաղափարները: Նախորդ՝ 2018 թ. նոյեմբերին կայացած «Ի՞նչ անել-1» խորհրդաժողովը նվիրված էր տնտեսական հեղափոխության գաղափարական և հայեցակարգային դրույթներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդես գալով ողջույնի խոսքով՝ վարչապետը կարևորել է այն հանգամանքը, որ հանդիպումների այս շարքը դառնում է ավանդական՝ օրակարգում ունենալով ոչ միայն զուտ տնտեսագիտական, այլև հարակից հարցեր ևս: Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ տնտեսագիտական բնույթի քննարկումները կարևոր են մտագրոհի տեսակետից, քանի որ մեծ էներգիա են տալիս տնտեսական և, ընդհանրապես, պետության զարգացման մասին գաղափարներին: «Կարևոր է արձանագրել վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ և բարձրաձայն հնչող այն տեսակետը, որ տնտեսության մեջ առավել կարևոր գործոն են դառնում հոգեբանությունը և տրամադրությունը: Ժամանակակից աշխարհում առավել մեծ շեշտադրում է դրվում այս իրողությունների վրա՝ որ հանրային տրամադրությունները, հանրային սպասումները, ակնկալիքները շատ ավելի մեծ տնտեսագիտական նշանակություն ունեն, քան երբեմն ուղղակի չոր թվերը և թվերի համադրությունը: Այս քննարկումները մեզ համար կարևոր են հենց այդ տրամադրությունների ստեղծման համար:

Մենք անընդհատ շեշտում ենք, որ Հայաստանի տնտեսական զարգացման հիմքում, և ընդհանրապես զարգացման հիմքում թերևս արժե տնտեսական զարգացում և զարգացում տերմինները չտարանջատել, որովհետև դրանք նույն բաներն են: Հայաստանի Հանրապետության զարգացման հիմքում մենք տեսնում ենք, ինչպես ասել ենք, անհատական ջանքը, անհատի մոտեցումը, ընկալումը, տրամադրությունները: Այս կարգի քննարկումները շատ կարևոր են այդ միջավայրը և մթնոլորտն ուժեղացնելու, համագործակցության տրամաբանությամբ ամրապնդելու համար, որովհետև համագործակցությունը, երկխոսությունն այն կարևոր գործոններից են, որ ապահովում են այն հոգեբանությունը և տրամադրությունը, որոնք իրենց հերթին շատ մեծ ազդեցություն են ունենում տնտեսության վրա: Կարծում եմ, որ 2019 թ. և ընթացիկ տնտեսական իրավիճակը, ցուցանիշները, որոնք ունենք, գալիս են ապացուցելու այս թեզի ճշմարտացիությունը, այն է՝ տրամադրությունը, սպասումները, մթնոլորտը շատ էական նշանակություն ունեն տնտեսական իրավիճակի համար: Հայաստանում իսկապես տնտեսական գործունեության շատ լավ տրամադրություն է ստեղծվել, և մեր հիմնական խնդիրը պետք է լինի այդ տրամադրությունն ամրապնդելը», - նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետի խոսքով՝ իհարկե, կան կարգավորումների, տնտեսական գործունեության հնարավորություններն ընդլայնելու, տնտեսվարող սուբյեկտների համար հավասար դաշտ ստեղծելու հրամայականներ, որոնք առաջնահերթություն են և նաև նման քննարկումներում օգտակար՝ հասկանալու առավել ճշգրիտ և արդյունավետ ճանապարհը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գիրքը կարդացել է դեռևս հուլիս ամսին և մաղթել արդյունավետ քննարկում:

Խորհրդաժողովի ընթացքում ներկայացվել են զեկուցումներ՝ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման նոր ուղեգծի տեսլականի, ՀՀ-ում տնտեսական հեղափոխության նախադրյալների, պետական կառավարման որակի, ստվերային տնտեսության ազդեցության, ինստիտուցիոնալ, ագրարային, կրթության, գիտության համակարգերի զարգացման վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանը մի շարք դիտարկումներ է կատարել՝ անդրադառնալով ստվերի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերին և ընդգծելով գործընկերության տրամաբանության կարևորությունը. «Այստեղ մենք ունենք և՛ լավ, և՛ վատ նորություններ: Լավ նորությունն այն է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն իր վերջին զեկույցներից մեկում արձանագրել է, որ, որպես ստվերի կրճատման ցուցանիշ, եթե ՀՀ-ում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը տարեկան 0.3 տոկոսի շարժ ունենա, դա կհամարվի լավագույն հաջողություն ՀՀ համար: Այս տարվա կանխատեսումներով, կամ այսօրվա վիճակով, մենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավել ենք մոտավորապես 1.2 տոկոսով, այսինքն՝ ԱՄՀ լավագույն ռեկամենդացիաներից 4 անգամ ավելի: Իհարկե, տարվա արդյունքներով տեմպը գուցե և որոշակի փոփոխություններ կրի, բայց ուզում եմ ասել , որ կան ակնհայտ փաստեր, որոնք վկայում են, որ ստվերի կրճատման հետ կապված աննախադեպ իրավիճակներ ունենք: Վատ նորություններ էլ են կան, որոնք վերաբերում են վարքագծային բաղադրիչին: Այս տարի Գյումրիում անցկացված Անկախության օրվա տոնակատարությունների շրջանակում Գյումրի այցելել է 15 հազար մարդ, ռեստորաններում, սրճարաններում տեղ չի եղել, ինչը վկայում է, որ շատ մեծ տնտեսական շարժ է եղել: Հետաքրքրվեցի՝ Գյումրիում սեպտեմբերի 21-ին առևտուրն ի՞նչ շարժ է արձանագրել: Ինձ համար անսպասելի իրողություն պարզվեց, որ ՀԴՄ-ները տպվել են նույնքան, որքան նախորդ օրերին: Ընդամենը առևտրի ծավալը 10 մլն դրամով մեծացել է, բայց ընդհանուր տպված ՀԴՄ-ների թիվը չի փոխվել: Սա իրականում շատ վատ նորություն է. ես գործընկերություն ասելով՝ սա նկատի ունեմ: Իհարկե, այդ օրը Գյումրիի մեր հարգելի գործարարներն իմացել են, որ հարկային ծառայությունն այդ օրը ոչինչ չի անելու: Կառավարությունն իր գործողություններով այդպիսի մասշտաբային միջոցառում է իրականացրել, որը Գյումրիի բիզնեսի համար մի աննախադեպ հնարավորություն է, որի արդյունքներն մինչ այսօր էլ նկատվում են, բայց այդ բիզնեսն իր կողմից կես քայլ պետք է անի՞, թե՞ կես քայլ պետք է չանի: Գործընկերության տրամաբանությունը շատ կարևոր է. չի կարող տնտեսական հեղափոխությունը լինել մենախոսություն, դա պետք է լինի երկխոսություն: Բայց այս օրինակը վկայում է, որ կառավարության ջանքերին ընդառաջ բիզնեսն առայժմ նույնիսկ կես քայլ չի անում», - նշել է վարչապետը: Նրա խոսքով՝ 2019 թ. առաջին 10 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ, Հայաստանում 85 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել, ինչը վկայում է դրական դինամիկայի մասին:

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է նաև տնտեսական գործունեության իրականացման գործում մարդկային կապիտալի, ներուժի կարևորությանը, աշխատանքի շուկային, շուկայական տնտեսությանը և մի շարք այլ հարցադրումների: Խոսելով բիզնես գործունեության կանոնների մասին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ պետական կառավարման համակարգի, ինչպես նաև բիզնեսի համար սահմանված կանոնները շատ պարզ են. «Իմ կարծիքով՝ այդ կանոնները հետևյալն են՝

- մի՛ գողացիր, որը վերաբերում է և՛ պետական պաշտոնյային, և՛ բիզնեսին, որովհետև այն գործարարը, որը  ՀԴՄ չի տպում, գողանում է, ինչպես նաև այն պետական պաշտոնյան, որը ՀԴՄ–ով եկած փողի մի մասը գողանում է։

- եղի՛ր առավել արդյունավետ բիզնեսը կառավարելիս և պետական միջոցը ծախսելիս:

- եղիր նորարար։

- եղիր համագործակցող»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության կողմից բիզնես գործունեության համար տրվող հարկային արտոնություններին, այդ թվում նաև՝ սահմանամերձ բնակավայրերում, կրթական համակարգի բարեփոխումներին, կառավարություն-բիզնես գործընկերության զարգացմանը և այլ թեմաների:

Վարչապետը, արդյունավետ համարելով նման քննարկումները, կարևորել է դրանց պարբերական կազմակերպումը, ինչպես նաև փորձագիտական շրջանակների ներգրավվածության ընդլայնումը՝ նպատակադրում ունենալով ճեղքում ապահովող մտքերի գեներացումը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվան դիտարկում է ԵՄ-ին վճարելու տարբերակը՝ միգրանտներ չընդունելու համարՈղբերգական վթարից հետո Վեդիի երկու գյուղերում ուշքի չեն գալիս. Մոխրացածները Տափերական գյուղից են Հրդեհավտանգ իրավիճակ և քամու ուժգնացում․ եղանակի նոր կանխատեսումը Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը նպատակ ունի վերացնել Կիևից եկող սպառնալիքըՌուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը պնդում է, որ ԵՄ-ն պահանջներ է ներկայացնում ՀայաստանինԵրեք օրում քաղաքացիները ավելի քան 234 միլիոն դրամ են վճարել տարբերվող ավտոհամարանիշների համար Կարո՞ղ են իրավապահները FaceID-ով կամ TouchID-ով հարկադրաբար բացել հեռախոսը․ Արթուր Ղամբարյանի պարզաբանումըԵս հիվանդ ծեր կնոջ տեսք ունեմ, մազեր, հոնքեր, թարթիչներ չունեմ, մինչդեռ նախկինում թարմ մարգարիտ էի. Սիմոնյան Լեհաստանը հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի Ուկրաինայի նկատմամբWSJ․ Թրամփը լավատեսորեն է գնահատում Ուկրաինայի հարցով խաղաղ համաձայնագրի հնարավորությունըԶինեդին Զիդանը գլխավորել է Ֆրանսիայի ազգային հավաքականըABC News․ Զելենսկին և Նեթանյահուն կփորձեն ստանալ Թրամփի աջակցությունըՓաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանի նկատմամբ իրականացվող գործողություններըԱրարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր ավտոբուսովՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դատարանը վերացրել է Դավիթ Ղազինյանի կալանքը և անդրադարձել վարչական հսկողությանըԿինը տան ձեղնահարկում հայտնաբերել է լուսանի որջը՝ ձագերովԹուրքիան սկսել է Գյումրի տանող երկաթուղային հատվածի վերակառուցումը Պետդումայի պատգամավորը հայտարարել է Ուկրաինայի հետ նոր բանակցությունների մեկնարկի մասինԱրթուր Խաչատրյան․ ԵՄ-ին անդամակցության ապագան մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ իրական Երեխաների անկեղծությունը սահմաններ չունի, բոլորն էլ «Ճախրուկ»-ի ընկերներն ենDaily Express-ը Պուտինի հայտարարությունը գնահատել է որպես նախազգուշացում ԱրևմուտքինՍԱՏՄ-ն վերացրել է «Թամարա» ընկերության արտադրատեսակների կասեցումը Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը բանակցությունների վերաբերյալ. ՂարիբաբադիՈՒՂԻՂ. Հեպատիտների միջազգային օր․ էլիմինացիան՝ որպես հանրային առողջության առաջնահերթությունԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում տնտեսվարողի կողմից խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք ՄԻՊ-ի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին Փաշինյանից հետո Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Ո՞րն է «Ճախրուկ» փառատոնի նպատակըTimes of Israel. Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել Թրամփի հետ հանդիպելու համարՆԳՆ-ն հրապարակել է պահանջարկ ունեցող համարանիշերի գները Ազգային երաժշտական փառատոն` հատուկ կարիք ունեցող երեխաների համարԲացահայտվել են սուրճի ամենօրյա օգտագործման օգուտները ՈւՂԻՂ. Ի՞նչ աջակցություն է տրամադրվում Հայաստանում հատուկ կարիք ունեցող երեխաներինThe National. ԱՄՆ-ը և Իրանը իրենց բանակցություններում ներառել են Կարմիր ծովում նավագնացության հարցըՆիկոլի կառավարությունն այնքան չմտածված օրենքներ է ընդունել, որ դրսի դերակատարները չեն վստահում նրանց. Արտակ Զաքարյան 240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. Կոտայքում ովքեր կլինեն նոր համայնքապետերըԶելենսկին հայտարարություն է արել Թրամփի հետ ԱՄՆ-ում կայանալիք հանդիպումից առաջԵրևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է Ավելի շատ գնում են 600 հազար դրամ արժեցող համարանիշներ, 3 օրում 165 հատ վաճառվել է (տեսանյութ) Reuters. ԱՄՆ-ն Կիևին 400 միլիոն դոլարի օգնություն չի փոխանցի մինչև 2028 թվականըՀայտնի է՝ ով կլինի Ֆրանսիայի հավաքականի ավագը Զիդանի օրոք 250 հազարից մինչև 8 մլն դրամ. ՆԳՆ-ն «Գոլդ» համարանիշների համար նոր գներ է սահմանելԶելենսկին ժամանել է Միացյալ ՆահանգներՀայկ Կոնջորյանի եղբոր գործով նոր զարգացում․ 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել Axios-ը հաղորդել է Իսրայելի և Լիբանանի միջև խորհրդակցությունների հաջորդ փուլի ամսաթվի մասինԸմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի NY Post. Նեթանյահուն Թրամփին կտրամադրի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հետախուզական տվյալներՈւՂԻՂ. «Գոլդ» համարներ բոլորի համար․ ինչպես ստանալ 00OO000 տիպի պետհամարանիշներCNN. ԱՄՆ-ը կարծում է, որ ժամանակն է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը
Ամենադիտված