Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին
Իրավունք
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին։ Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը։
Արման Թաթոյանը շնորհավորել է դեսպանին կարևոր առաքելություն ստանձնելու առթիվ։ Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունից, այդ թվում՝ լրագրողների համար Գերմանիայում կազմակերպված փորձի փոխանակման ծրագրի արդյունքներից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններին ու սկզբունքներին, կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող իրազեկման աշխատանքներին և այլն։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցության ուղղություններն ընդլայնելու վերաբերյալ ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան