Ոստիկանը կիսամերկ մոդելների «ձերբակալության» համար թանկ է վճարել (տեսանյութ)
Տեսանյութեր
ԱՄՆ Մայամի քաղաքի ոստիկանությունը ներքին ստուգումների ժաանակ համացանցում հայտնաբերել է մի սադրիչ տեսանյութը, որում ներգրավված է համակարգի աշխատակիցներից մեկը: Կադրերում երևում է, թե ինչպես է սպա Ուիլյամ Բիքերը պաշտոնական համազգեստով երեք կիսամերկ աղջիկներին ուղեկցում իրական ոստիկանություն՝ կեղծ ձերբակալության ժամանակ:
Տեսահոլովակի գեղեցկուհիները՝ Ֆրանսիա Ջեյմսը, Ջուլիանա Քիսինջերը և Մեդի Բելը Instagram-ի մոդելներ են, որոնցից յուրաքանչյուրում ունի երկու միլիոն հետևորդ: Ֆրանսիան նաև Playboy աստղ է։ Բոլոր երեքն էլ իրենց էջերում կիսվել են գրառումով, գրում է DailyMail-ը։ Աղջիկները տեսանյութի վերջում ցույց են տվել նաև, ինչպես են նրանք առանց ձեռնաշղթաների շնորհակալություն հայտնում սպային՝ նրանց ազատ արձեկելու համար: Իրավապահը ի պատասխան ասում է․ «Սիրում եմ ծառայել և պաշտպանել»:
Ղեկավարությունը ոստիկանին անորոշ ժամանակով հեռացրել է աշխատանքից, ընթանում է ծառայողական քննություն:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)