Բրիտանացին երկրի համար ռեկորդային 190 մլն եվրո է շահել վիճակախաղով
Այլ
Մեծ Բրիտանիայի բնակիչը 170 մլն ֆունտ ստեռլինգ (190 մլն եվրո) է շահել EuroMillions վիճակախաղով եւ դարձել երկրում խոշորագույն ջեքփոթի շահողը: Այդ մասին հաղորդվում է վիճակախաղի կայքում:
Հաղթողին հաջողվել է գուշակել հինգ հիմնական թվերը եւ երկու «երջանիկ աստղերը»: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2011 թվականին, այն ժամանակ շոտլանդացի զույգը շահել էր 161 մլն ֆունտ:
Նշված վիճակախաղի տոմսն արժե երկուսուկես եվրո: Ընդամենը վիճակախաղին մոտավորապես 200 մլն մարդ է մասնակցում Ֆրանսիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Լյուքսեմբուրգում, Բելգիայում, Շվեյցարիայում, Պորտուգալիայում, Իռլանդիայում եւ Ավստրիայում հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն