«Ժողովուրդ». Ով է Հայաստանի իշխանությունների ֆավորիտը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Ինչպիսի՞ն կլինի քաղաքական ներկապնակը եկող տարի Արցախում սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրություններում: Նախօրեին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հաստատել է իր մասնակցությունը նախագահական ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հենց Մայիլյանն է այդ ընտրություններում Հայաստանի իշխանությունների ֆավորիտը, որքան էլ ակնհայտ էր այս հարցում վարչապետ Փաշինյանի համակրանքը դեպի ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Մեր տեղեկություններով` Հայաստանի իշխանությունների` նախկին քաղաքական հասարակության սեկտորը վաղուց ծրագրել է իրենց թեկնածուն ունենալ Արցախում, բայց այս մասին, անշուշտ, կլռեն, որովհետեւ հակառակը կնշանակի միջամտություն սուվերեն Արցախի պետական գործերին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն