Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում Արգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչը Խաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետ Եվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվել Ռուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչ Ղրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ Պուտին Ամերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվել Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են Հոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումը Ռուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդ Բանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունը Ռուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ Reuters 

«168 ժամ». Մաշադյանը՝ 10-15 մլն դրամ խաղադրույքներ անելու մասին

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է.

«Օրերս «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ բուքմեյքերական գրասենյակների տնօրենները մրցակցության մեջ են եւ միջնորդներ են փնտրում, որպեսզի առանձնապես խոշոր խաղադրույքներ կատարողներին ուղղորդեն հենց իրենց գրասենյակներ, եւ վերջին շրջանում աշխատում են ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) բարձրաստիճան մի պաշտոնյայի ուղղությամբ, որն աննախադեպ՝ 10-15 միլիոն դրամի խաղադրույքներ կատարելու մեծ սեր ունի։ 168.am-ը փորձեց իր աղբյուրների միջոցով պարզել, թե ՊԵԿ որ բարձրաստիճան պաշտոնյայի մասին է խոսքը։ Ըստ մեր աղբյուրների՝ այդ պաշտոնյան ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն է։

168.am-ը կապ հաստատեց Ռաֆիկ Մաշադյանի հետ։ Նա նախ զարմացավ, թե որտեղի՞ց ենք նման տեղեկություն ստացել, ապա թե՝ «Այդ աղբյուրը ձեզ որտեղի՞ց, բացառում եմ նման բան։ Ես արդեն հոգնել եմ այդ բոլոր ասածները հերքելով, ինչ ասես իմ մասին ասում են»։ Դիտարկմանը, որ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը հեռախոսով շատ մեծ գումարների օնլայն խաղադրույքներ է կատարում՝ հեռախոսի միջոցով, իսկ ՊԵԿ վերնախավում նրան գիտեն՝ որպես հայտնի խաղամոլ, Մաշադյանը պատասխանեց. «Հերքում եմ այդ լուրերը, ով իմ անունը մատնանշել է՝ գլուխը պատովն է տվել, կրկնում եմ՝ իմ մասին այդ տեղեկությունները հերքում եմ»։ Մենք, իհարկե, հնարավորություն չունեցանք այլ հարցեր նրան ուղղելու, քանի որ այս սեղմ պատասխաններից հետո նա անմիջապես անջատեց հեռախոսը։ Ինչեւէ, ըստ մեր տեղեկությունների՝ Ռաֆիկ Մաշադյանը ՊԵԿ-ում ընկալվում է՝ որպես «գորշ կարդինալ»։

Հիշեցնենք, որ Ռաֆիկ Մաշադյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի խորթ մորաքրոջ թոռն է: Իհարկե, Մաշադյանին վերանշանակելուց հետո Աննա Հակոբյանն ասել էր, իբրեւ թե իր ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը, եւ Ռաֆիկ Մաշադյանը ծանոթ չեն եղել: «Նրան վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ: Ամուսինս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչեւ վարչապետ դառնալը, երբեւէ Ռաֆիկ Մաշադյանին հանդիպելու առիթ չի ունեցել, Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակելու պահին գաղափար անգամ չի ունեցել նման կապի գոյության մասին»,- ասել էր Հակոբյանը՝ անդրադառնալով իր ազգականի՝ ՊԵԿ-ում բարձր պաշտոնի նշանակվելու փաստին։

Ըստ մամուլի հրապարակումների՝ Աննա Հակոբյանի հետ ազգակցական կապով էր պայմանավորված Մաշադյանի վերանշանակումը հեղափոխությունից հետո։ Այս ընթացքում մամուլում հրապարակումներ եղան նաեւ այն մասին, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն այս տարիներին համակարգում է տեղավորել իր ամբողջ ազգուտակին։ «Մասնավորապես, աղջկա ամուսնուն՝ Գոռ Մկրտչյանին, ընդունելով համակարգ, «գործուղել» է խոշոր հարկատուների տեսչություն։ Եղբոր փեսա Գոռ Ալեքսանյանին մի քանի ամսում դարձրել է վարչության պետի տեղակալ։ ՊԵԿ-ի շարքային աշխատողներն այդ պաշտոնին հասնում են միայն տասնամյակների ընթացքում։ Մաշադյանը, սակայն, այդքանով չի սահմանափակվել։ Արաբկիրի հարկայինում էլ աշխատում է նրա փեսայի քույրը։ Հիշեցնենք, որ Ռ. Մաշադյանը՝ ի թիվս այլ պաշտոնյաների, աշխատավարձից բացի, հսկայական պարգեւավճարներ է ստանում. օրինակ՝ միայն 2018թ. դեկտեմբերին նա ստացել էր 9 մլն 60 000 դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի Օշականում
Ամենադիտված