Հայ պատգամավորները ԵԱՀԿ ԽՎ-ում շեշտել են ԵԱՀԿ անդամ երկրների տնտեսական կապերի կարևորությունը
Քաղաքական
ՀՀ ազգային ժողովի պատգամավորները Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում կարևորել են տնտեսական համագործակցությունը, շեշտել տնտեսական հարաբերություներում խտրականության բացառումը:
«Առաջին օրը հիմնականում քննարկվեց ԵԱՀԿ-միջերկրածովյա տարածաշրջան տնտեսական համագործակցությունը: Մենք` հայկական պատվիրակության անդամներս, ակտիվ ելույթներ ունեցանք, կարևորեցինք ԵԱՀԿ անդամ պետությունների տնտեսական համագործակցությունը, դրա ներառականության կարևորությունը, տնտեսական հարաբերություններում խտրականության բացառումը»,-ասաց Կոնջորյանը:
Պատվիրակության անդամներն էապես կարևորել են նաև հակամարտության գոտում բնակվող մարդկանց տնտեսական իրավունքների առաջնայնությունը` նշելով, որ այդ անձինք պետք է օգտվեն այն բոլոր հիմնարար իրավունքներից, որոնցից օգտվում են մյուսները` ԵԱՀԿ տարածաշրջանում:
Անհանդուրժողականության և խտրականության վերաբերյալ քննարկումների ժամանակ հայկական պատվիրակության անդամները ևս ակտիվ ելույթներով են հանդես եկել:
Կոնջորյանը հանդիպում է ունեցել նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ, քննարկել նրա՝ Հայաստան նախատեսվող այցի որոշ մանրամասներ: Ծերեթելին վերահաստատել է Հայաստան այցելելու ցանկությունը:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներն ընթացել են հոկտեմբերի 4-6-ը Մարակեշում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն