Բանգլադեշում տղամարդը սափրել է կնոջ գլուխը ճաշի մեջ հայտնաբերված մազի պատճառով
Այլ
Բանգլադեշում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը սափրել է իր կնոջ գլուխը, ասվում է globalpunjtv տեղական կայքում:
Հրապարակման համաձայն, գյուղացիները դիմել են ոստիկանություն՝ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու բողոքով:
Ըստ ոստիկանության պետ Շարիար խանի` տղամարդը կնոջ բրնձով և կաթով պատրաստված նախաճաշում մազ է գտել:
Ոստիկանի խոսքերով` «Նա բարկացել է, հետո վերցրել է սայրը և բռնի կերպով սափրել կնոջ գլուխը»:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ծանր վնաս հասցնելու համար, նրան կարող է սպառնալ մինչև 14 տարվա ազատազրկում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն