Արտակ Ապիտոնյանը և Ջումահոն Գիյոսովը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր
Քաղաքական
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի (ՀՏԿ) Գործադիր կոմիտեի տնօրեն Ջումահոն Գիյոսովին (Jumahon Giyosov):
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի հետ փոխշահավետ երկխոսությունը Հայաստան-ՇՀԿ ընդհանուր համագործակցության համատեքստում: Արտակ Ապիտոնյանը համոզմունք է հայտնել, որ ՀՏԿ-ի հետ փոխգործակցությունը կհամալրի հակաահաբեկչության ոլորտում ՀՀ բազմակողմ ներգրավվածության շրջանակը՝ ի լրումն ՄԱԿ, ԱՊՀ, ՀԱՊԿ հարթակների:
Զրուցակիցները քննարկել են Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում ստեղծված իրավիճակը՝ ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջազգային ջանքերի համադրման տեսանկյունից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն