Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն. Սպիտակ տունը սողում է Պուտինի առջև. Օբամա Ոստիկան ու փրկարար դառնալ ցանկացողները կարող են չծառայել բանակում․ պայմանը՝ 10 տարի ծառայություն ՆԳՆ համակարգում Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է. Փաշինյան (տեսանյութ) Դատարանը 2 ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը Աթոռով է, թե ինչով՝ համարժեք է ու ճիշտ․ աջակցում եմ ՔՊ-ին». Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին (տեսանյութ) TRIPP-ը կարող է ներառել մինչև 5-6 ենթակառուցվածք, այդ թվում՝ գազատար և նավթատար․ Գրիգորյան ընդդիմությանը այնպիսի առաջարկ կանենք, որից չեն հրաժարվի. Փաշինյան (տեսանյութ) Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». Անահիտ Մանասյան Ոչնչացնելու եմ, ջարդ ու փշուր եմ անելու․ Փաշինյանը սպառնաց անգամ ՔՊ-ականների՞ն (տեսանյութ) Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա (տեսանյութ) Ես գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ, փաստորեն չէ. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված էր. շտապօգնություն է ժամանել ԱԺ 

Ալիևի ելույթը Փաշինյանին Շուրիկի խոսքն է հիշեցրել (տեսանյութ)

Քաղաքական

Հայաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է ԱՊՀ երկրների շրջանում տնտեսական համագործակցության խորացմանը, ինտեգրացիոն գործընթացներին ընդլայնմանը: Այս մասին Թուրքմենստանի՝ մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա շնորհակալություն հայտնեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին և թուրքմեն գործընկերներին նիստը բարձր մակարդակով կազմակերպելու, ջերմ ընդունելության համար:

«Չեմ կարող չնշել, որ շատ տպավորված եմ Աշխաբադով, հրաշալի ճարտարապետությամբ, ի դեպ ես առաջին անգամ եմ այստեղ: Ցանկանում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել Թուրքմենստանին ԱՊՀ նախագահության ընթացքում կատարած աշխատանքի համար, որն ուղղված է ԱՊՀ զարգացմանը: Ձեր արդյունավետ աշխատանքն իր արտացոլումն է գտել մեր համագործակցության օրակարգային հարցերի վրա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանը ողջունում է տնտեսական, ռազմավարական համագործակցության մասին հռչակագիրը և աջակցում է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է տնտեսական համագործակցության խորացմանը, ինտեգրացիոն գործընթացների ընդլայնմանը ԱՊՀ երկրների շրջանում: Փաստաթուղթը նախանշում է համագործակցության համար ռազմավարական նշանակության կարևոր նպատակներ, որոնց հասնելու համար, անհրաժեշտ է համակարգված և հետևողական աշխատանք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Օրակարգային հարցերից Նիկոլ Փաշինյանը կարևոր համարեց համատեղ ուղերձը ԱՊՀ ժողովուրդներին, միջազգային հանրությանը Հայրենական մեծ հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ:

 Փաշինյան իր ելույթում նաև խիստ դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը՝ անվանելով այն հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք:

«Դեմ ենք պատմական իրադարձությունները սուբյեկտիվորեն մեկնաբանելու փորձերին: Դժբախտաբար, Իլհամ Ալիևի խոսքում տեսանք նման փորձեր: Երբ լսեցի նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհի» կինոնկարը, երբ Շուրիկը հարցնում է, իսկ մատուռը նույնպես ե՞ս եմ քանդել: Իլհամ Ալիևի ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Հիտլերը երկրորդական դեր ուներ Հայրենական մեծ պատերազմում, իսկ Գարեգին Նժդեհը նացիստական շարժման առաջնորդն էր», - ասել է ՀՀ վարչապետը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ճշմարտությունն այն է, որ Նժդեհը պայքարում էր Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, ընդդեմ հայերի ցեղասպանության, որը կազմակերպել էին թուրքերը, և իրականությունն այն է, որ Նժդեհը ռուս բազմաթիվ սպաների հետ  1918 թվականին հայ-թուրքական պատերազմի ընթացքում ղեկավարել է շատ կարևոր ռազմաճակատի մի մասը:

«Կարևոր է, որ իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը: Ասվում է, որ Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում: Վլադիմիրի բանտում խորհրդային բազմաթիվ  առաջնորդներ են մահացել: Սոլժենիցինը Գյուլագում էր: Եվ ի՞նչ: Մենք 1937-1950 թվականների ընթացքում բոլոր դատապարտվածներին համարում ենք ժողովրդի թշնամինե՞ր: Եթե այդպես է, ուրեմն շատ նշանավոր դեմքեր դատապարտվել են և ավարտել իրենց կյանքը բանտում, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է այդ ամենը որպես փաստ ընդունենք», - ասել է Փաշինյանը, ապա հայտարարել, որ տեղին չէ  հանդիպման այս ձևաչափն օգտագործել պատմությունն աղավաղելու, այս կարևոր հանդիպման մթնոլորտում լարվածություն մտցնելու համար:

«Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք են հայ ժողովրդի համար: Եվ ես դա համարում եմ անհարգալից վերաբերմունք ԱՊՀ պետությունների ղեկավարների և ժողովուրդների նկատմամբ, որոնք նրանք ներկայացնում են այստեղ: Ներողություն եմ խնդրում նման լարվածության համար: Դուք տեսաք, որ ես չեմ դրա հեղինակը», - հայտարարել է ՀՀ վարչապետը։

Նշենք, որ իր ելույթում Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանում հերոսացվում է ֆաշիզմը, և որպես օրինակ բերել «նախկին իշխանությունների՝ Երևանի կենտրոնում «ֆաշիստական դահիճ և դավաճան» Գարեգին Նժդեհի հուշարձանը կանգնեցրելու փաստը։ Ալիևը դա անվանել է «ցինիկ քայլ»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն. Սպիտակ տունը սողում է Պուտինի առջև. ՕբամաՈստիկան ու փրկարար դառնալ ցանկացողները կարող են չծառայել բանակում․ պայմանը՝ 10 տարի ծառայություն ՆԳՆ համակարգումԱնկախության հռչակագրի տեքստը հակապետական է. Փաշինյան (տեսանյութ) Դատարանը 2 ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը Բոսֆորի նեղուցով նավերի տարանցումը դադարեցվել է բեռնատար նավի հետ կապված խնդիրների պատճառովԱթոռով է, թե ինչով՝ համարժեք է ու ճիշտ․ աջակցում եմ ՔՊ-ին». Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին (տեսանյութ) Էստոնիան Ռուսաստանի սահմանի մոտ մինչև 150 բունկեր կկառուցիTRIPP-ը կարող է ներառել մինչև 5-6 ենթակառուցվածք, այդ թվում՝ գազատար և նավթատար․ Գրիգորյանընդդիմությանը այնպիսի առաջարկ կանենք, որից չեն հրաժարվի. Փաշինյան (տեսանյութ) Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». Անահիտ Մանասյան Hürriyet. Սաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում բազա հիմնելու հնարավորությունՈչնչացնելու եմ, ջարդ ու փշուր եմ անելու․ Փաշինյանը սպառնաց անգամ ՔՊ-ականների՞ն (տեսանյութ) Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա (տեսանյութ) The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասինԵս գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ, փաստորեն չէ. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված էր. շտապօգնություն է ժամանել ԱԺ Կրակոցներ և ծեծկռտուք՝ Երևանի հայտնի «Ճրագ Հոլլ»-ում․ 4 անձ բերման է ենթարկվել, հայտնաբերվել են արնանման հետքերով Porsche-ն ու մահակըԿորեայի Հանրապետությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբԸնկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից (տեսանյութ) NYT. Վենսը կարող է գլխավորել ԱՄՆ պատվիրակությունը՝ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համարԵրկու կողմից էլ հարվածներ եղել են. Գրիգորյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին (տեսանյութ) «Նորատուսցի Ալիկի» գործով նախաքննությունն ավարտվել է․ ինչի՞ համար է մեղադրանք առաջադրվել նրանՓաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնումԱԺ միջանցքում իրավիճակը շարունակում է լարված մնալ (տեսանյութ) Մելանյա Թրամփը հաստատել է դեպի Ալեշկի ամերիկացի լրագրող դիտորդների ուղարկումըՈր հասցեներն այսօր կհոսանքազրկվեն Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից (տեսանյութ) Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը իր պատվին վերանվանելու ծրագրերի մասինՔՊ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի նոր մարզպետՄերոնք պատրաստվում են․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների բախման հետևանքով 68 մարդու զոհվելուց հետոՀրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ) Սոցհարթակում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, խնդրում եմ չարձագանքել հաղորդագրություններին․ Պապոյան Ռոդրիգեսը պահանջել է, որ Անգլիայի բանկը վերադարձնի Վենեսուելայի ոսկու պահուստներըԸմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԿենտրոնական բանկի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում. ԿԲ–ն զգուշացնում է ՈՒՂԻՂ. Կառավարության նիստԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին բժշկական պարագաներ է առաջարկելԶգուշացում․ Անահիտ Մանասյանի անունով կեղծ Telegram-յան օգտահաշիվ է գործումԱԺ–ում իրավիճակը լարվեց. ծեծկռտուք սկսվեց Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Նեթանյահուն առաջատար է, բայց չի կարողանում ապահովել մեծամասնություն․ Իսրայելում կոալիցիոն պայքար է սպասվումՓաշինյանը պաշտոնանկ է արել ԿԲ նախկին նախագահ Արթուր ՋավադյանինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 29-ինԿասեցվել է տանձի համով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի արտադրությունըWSJ. Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետԱբրահամյան․ «Հաղթող Ադրբեջան» կարգախոսը մարում է, Բաքվի խնդիրներն ավելի են սրվումԽողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Երևանում մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական աղջիկ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ամենադիտված