«Միլան»-ն ու «Ինտեր»-ը ցանկանում են ձեռք բերել Ռակիտիչին
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Իվան Ռակիտիչը հայտնվել է «Միլան»-ի ու «Ինտեր»-ի ուշադրության կետրոնում: Այս մասին հայտնում է Daily Mail:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև Թուրինի «Յուվենտուս»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ կատալոնյան թիմը պատրաստ է հրաժարվել Ռակիտիչից` ֆինանսական խնդիրներից խուսափելու համար:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն «Ինտեր»-ը պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել ֆուտբոլիստին:
Ռակիտիչը ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնա»-ի կազմում մասնակցել է Իսպանիայի առաջնության 5 խաղի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն