Սյունիքի և Արագածոտնի մարզերը նոր ոստիկանապետեր ունեն
Իրավունք
ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով երկու մարզում նոր ոստիկանապետեր են նշանակվել:
Լուրը հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը:
«Արագածոտնի մարզային վարչության պետ է նշանակվել Արարատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վահան Աղգաշյանը։ Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանը նշանակվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ»,- նշեց Ահարոնյանը:
ՀՀ Արագածոտնի մարզային վարչության նախկին պետ Լևոն Յազիչյանը՝ հոկտեմբերի 8-ին, սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից և անցել թոշակի: Սյունիքի նախկին ոստիկանապետ Արշավիր Գևորգյանը օգոստոսի 30-ին՝ ազատվել է պաշտոնից ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան