Հայաստանի Մ-21 հավաքականը հաղթանակ տոնեց
Սպորտ
Մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի Մ-21 հավաքականը հյուրընկալեց Լյուքսեմբուրգի ընտրանուն:
Մեր թիմը մրցակցի նկատմամբ առավելության 2:0 հաշվով:
Գոլի հեղինակ դարձան Ռուդիկ Մկրտչյանն (56') ու Արթուր Դանիելյանը (86'):
Նշենք, որ առաջին խաղակեսի վերջնամասում Լյուքսեմբուրգի դարպասապահը վերջին հույսի խախտումի համար կարմիր քարտ ստացավ և հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստով:
Գյումրու քաղաքի մարզադաշտում հանդիպմանը հետևում էին Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Եվրոպական խաղերի չեմպիոն Հովհաննես Բաչկովը, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն