Բակո Սահակյանը հանդիպել է Բելգիայի, Կիպրոսի և Չեխիայի պատվիրակությունների անդամների հետ
Քաղաքական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում մեր հանրապետությունում գտնվող Բելգիայի, Կիպրոսի եւ Չեխիայի պատվիրակությունների անդամների հետ, որոնց կազմում էին խորհրդարանականներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ:
Քննարկվել են Արցախ-Բելգիա, Արցախ-Կիպրոս եւ Արցախ-Չեխիա կապերին առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն Արցախին սատարելու գործում ունեցած նշանակալի ավանդի համար պետական պարգեւներ է հանձնել երեք պատգամավորի:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)