Ղամիշլիի հայերի հետ կապի մեջ ենք, փորձում ենք հասկանալ` իրենք ինչի կարիք ունեն. ԱԽ քարտուղար
Քաղաքական
Սիրիայի միակ քաղաքը, որտեղ այս պահին հայեր կան, Ղամիշլին է, որն էլ մեր հիմնական ուշադրության կենտրոնում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ղամիշլիի հայերի և հոգևոր առաջնորդների հետ կապի մեջ ենք, փորձում ենք հասկանալ, թե իրենք ինչի կարիք ունեն և ինչ խնդիրներ ունեն, և իրենց բոլոր խնդիրները մեր օրակարգում են»,-ասաց նա:
Հարցին` Հայաստանը պատրա՞ստ է ընդունել սիրիահայերին, եթե ցանկություն հայտնեն գալ, ԱԽ քարտուղարն ասաց. «Եթե ցանկություն հայտնեն, ապա կարծում եմ` մենք պատրաստ ենք այդ ռեսուրսները ամբողջությամբ տրամադրել, բայց պետք է հասկանալ, թե Սիրիայում գտնվող որքան հայեր այդ ցանկությունը կհայտնեն: Եթե լինի այդ ցանկությունը, մենք սահմանափակում, կարծում եմ, չենք ունենա»: Նա նշեց, որ այս պահին ցանկություն հայտնողներ չեն եղել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն