Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի Բուլղարական թաղամասում հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմին Շուտով կմեկնարկի Ավո Ադամյանի նոր հեռուստասերիալը․ նկարահանումների մեծ մասը կանցկացվի Լոս Անջելեսում (լուսանկարներ) Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Москва слезам не верит». Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին զրույցի ենթատեքստի մասին Գնում-գնում գլուխը խփում է պատին, ընկնում գետը. Մարգարիտ Եսայան Կոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը. «Ժողովուրդ» Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» 240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ» Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Բազմաթիվ հասցեներում այսօր լույս չի լինի Հուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելու 

Վենետիկի հանձնաժողովը Դատական օրենսգրքի փաթեթը համարել է գովեստի արժանի․ ԱՆ

Քաղաքական

Վենետիկում հոկտեմբերի 11-ին մեկնարկել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով)» 120-րդ լիագումար նիստը, որի օրակարգի շրջանակում հաստատվել է երկու կարծիք Հայաստանի Հանրապետության կառավարության երկու դիմումների հիման վրա։

Այս տարվա օգոստոսին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր հանձնաժողովին «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքների փաթեթում նախաձեռնված փոփոխությունների վերաբերյալ փորձագիտական կարծիք տրամադրելու համար։

Հաջորդիվ, նախարար Բադասյանը դիմել էր Վենետիկի հանձնաժողովին՝ խնդրելով կարծիք տրամադրել «Կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի սահմանադրական ազդեցության վերաբերյալ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

Լիագումար նիստի ընթացքում ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, Հանձնաժողովի հետ կարծիքներ է փոխանակել Եվրոպական միության Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանի հետ։

Հանձնաժողովի հրավերով Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին մասնակցել է նաև ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասայանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են եղել նաև  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Արդարադատության նախարարն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Հանձնաժողովին և ԵԽ Գլխավոր տնօրինությանը՝ Հայաստանի կառավարության հետ ակտիվ և արդյունավետ համագործակցության և կարծիքների տրամադրման համար։

Նախարար Բադասյանը Հանձնաժողովին տեղեկացրել է Կառավարության բարեփոխումների օրակարգի մասին՝ նշելով, որ հենց հոկտեմբերի 10-ին հաստատվել է Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունն ու Գործողությունների ծրագիրը, իսկ նախորդ շաբաթ Հակակոռուպցիոն ռազմավարությունն ու դրա գործողությունների ծրագիրը։

Ռուստամ Բադասյանը շեշտել է, որ նախարարության համար կարևոր է, որ Հանձնաժողովը միանշանակ դրական է գնահատել ձեռնարկված բարեփոխումների օրակարգը, իսկ դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի առնչությամբ կարծիքում մասնավորապես նշվել է, որ փոփոխությունները միտված են դատավորների անկողմնակալության առավել բարձր մակարդակի ապահովմանը և կիրառման մեջ դրանք ավելի արդյունավետ կլինեն կոռուպցիայի դեմ պայքարում։

Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նշել է, որ Կոնվենցիայի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կողմից պատրաստված կարծիքը շատ կարևոր է բոլոր անդամ պետությունների համար՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի սահմանադրական հարցերով անկողմնակալ մասնագիտական կարծիք տրամադրող կառույցն է։

Հանձնաժողովի առջև ելույթ ունենալով՝ Եվրոպական Միության Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը ողջունել ու Հանձնաժողովի ուշադրությունն է հրավիրել, որ հայաստանյան դատական և իրավական բարեփոխումների մշակմանը ներգրավված է նաև Եվրոպական միությունը և ուրախությամբ նշել, որ այդ ռեֆորմները միտված են դատական համակարգի անկախությունն ու հաշվետվողականությունն ապահովելուն՝ հիմք ընդունելով եվրոպական ստանդարտները։

Ամփոփելով կարծիքը՝ Հանձնաժողովը նշել է, որ Նախարարության կողմից մշակված դատական օրենսգրքի փաթեթը գովեստի է արժանի, բացի այդ, նախագիծը մշակելիս Կառավարությունը գործել է պատասխանատու և համակողմանի՝ նախագիծը քննարկելով թե՛ ներպետական շահառուների և թե՛ միջազգային գործընկերների հետ։

120-րդ լիագումար նիստին Վենետիկի հանձնաժողովը նաև հաստատել է ՀՀ Սահմանադրության վրա Կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի ԵԽ կոնվենցիայի սահմանադրական ազդեցության վերաբերյալ կարծիքը։

Հանձնաժողովի կողմից կարծիքները հրապարկվելուց հետո նախարարությունն առավել մանրամասն կանդրադառնա դրանց բովանդակությանը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի Բուլղարական թաղամասում հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմինՇուտով կմեկնարկի Ավո Ադամյանի նոր հեռուստասերիալը․ նկարահանումների մեծ մասը կանցկացվի Լոս Անջելեսում (լուսանկարներ) Մեկնարկել են զինվորական երդման արարողություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր«Москва слезам не верит». Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին զրույցի ենթատեքստի մասին Գնում-գնում գլուխը խփում է պատին, ընկնում գետը. Մարգարիտ ԵսայանԿոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը. «Ժողովուրդ»Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԲազմաթիվ հասցեներում այսօր լույս չի լինիՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելու Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում 241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով ևս մեկ միջանցք բացելու հարցը. Bloomberg ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը հնարավոր չէր. ՌԴ ԱԳՆ Ոչ ոք ինձ չի ասելու՝ մենք ինչ պետք է վաճառենք կամ չվաճառենք. Թրամփ Մենք կօգտագործենք Իրանի սառեցված միջոցները. Դոնալդ Թրամփ Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Մորը գրտնակով սպшնած 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան Porsche-ն ևս 5000 աշխատատեղ կկրճատի Ֆրանսիան հայտարարել է, որ աշխարհն այլևս լսում ԱՄՆ-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հանդիպել է Զելենսկու հետ և նրան 100%-անոց աջակցություն հայտնել Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան Խաչիկ Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի․ ըմբշամարտի Մ17 ԱԱ Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան. մանրամասներ Պետք է դադարել ամեն ինչի մեղքը ընդդիմության վրա բարդել. պատասխանատուն իշխանությունն է․ խուդոյան (տեսանյութ) Ավտոմեքենայի և հեծանիվի բախում՝ Կոտայքի մարզում Իրանն իրավունք չունի իրեն զոհ ներկայացնելու. Ուկրաինայի ԱԳՆ 41-ամյա տղամարդ է ձերբակալվել ապօրինի զենք պահելու կասկածանքով (տեսանյութ)Ոչնչացվել է հայկական ծագման վարդերի խոշոր խմբաքանակ. «Ռոսսելխոզնադզոր» Պեսկովը՝ Հայաստանի վարչապետի հետ Պուտինի զրույցի մասինԱղջի, բան էիր խոսք տվել հայերին, ի՞նչ եղավ (տեսանյութ) Պուտինը Փաշինյանին հայտնել է ԵԱՏՄ-ի հարցով հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտության մասին. Կրեմլ Պուտինը կրկին ավելացնում է Ռուսաստանի բանակի թվաքանակը Կրիշտիանու Ռոնալդուն նոր դերում․ ֆուտբոլային աստղը կնկարահանվի սերիալումԿրեմլը հայտարարել է Պուտինի սպասվող կարևոր հեռախոսազրույցի մասինՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները «ռեկորդային, բայց անարդյունավետ» ենՔաղաքագետը կանխատեսել է Իրանի հնարավոր պատասխանը Կասպից ծովում տեղի ունեցած հարձակմանըՆիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետՄոսկվայից կոչով դիմել են ԱՄՆ-ին ՌԴ-ն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին.Հայ գերիի փաստաբանը դիմել է Ալիևին (տեեսանյութ) Էլբրուսում հայտնաբերվել են զոհված լեռնագնացների մարմինները27 ժամ ջուր չի լինի. Հասցեներ Ոչ սթափ վարորդներ, առանց իրավունքի երթևեկողներ․ պարեկները խախտումների նոր վիճակագրություն են ներկայացրելՌուսաստանում հյուրանոցային շուկան թուլանում է․ փակվածների թիվն աճել էՂազախստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է՝ ԿՏԿ-ն վերսկսել է նավթի ընդունումն ու արտահանումըՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցի Հրդեհ՝ Երևանում․ Մուշավան թաղամասում հրշեջները ժամեր շարունակ պայքարում են կրակի դեմ«Ե՛վ ծիծաղելի է, և՛ տխուր». Զախարովան՝ Ճապոնիայում միջուկային զենքի քննարկման մասին
Ամենադիտված